Աստղաֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀ̸ ԳԱ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ծնվել է 1908 թ. սեպտեմբերի 18-ին Թիֆլիսում: 1924-1928 թթ. ավարտել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը: 1928-1931 թթ. սովորել է ԽՍՀ̸ ԳԱ գլխավոր աստղադիտարանի (Պուլկովո) ասպիրանտուրայում: 1935 թ., առանց ատենախոսության պաշտպանության, նրան շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան:
1931-1944 թթ. Վ. Համբարձումյանն աշխատել է Լենինգրադի համալսարանում որպես դոցենտ, պրոֆեսոր, ապա՝ իր իսկ հիմնադրած՝ ԽՍՀ̸-ում առաջին աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչ, 1940-ից՝ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր:
1943 թ. Հ. Օրբելու Վ. Համբարձումյանի ջանքերով Երանում հիմնադրվեց ՀԽՍՀ գիտությունների ակադեմիան. Վ. Համբարձումյանը դարձավ նրա հիմնադիր անդամներից մեկը առաջին փոխնախագահը: 1947 թ. նա ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ նախագահ շուրջ կես դար ղեկավարել այն:
1946 թ. Վ. Համբարձումյանը հիմնադրել է ԵՊՀ աստղաֆիզիկայի ամբիոնը Բյուրականի աստղադիտարանը, որտեղ կատարված հետազոտությունները կանխորոշեցին 20-րդ դարի երկրորդ կեսի աստղաֆիզիկայի զարգացման հիմնական ուղղությունները: Մեծ է նրա վաստակը Հայաստանում ֆիզիկայի ու մաթեմատիկայի զարգացման, բնական ու տեխնիկական գիտությունների բնագավառում հետազոտությունների մակարդակի բարձրացման, նոր, ժամանակակից գիտական ուղղությունների ստեղծման բարձրորակ մասնագետների պատրաստման գործում: Նա մեծապես նպաստել է Հայաստանում ռադիոէլեկտրոնիկայի, քիմիական, մեքենաշինական, լեռնային արդյունաբերության զարգացմանը:
Համաշխարհային գիտության պատմության մեջ նոր էջ են բացել Վ. Համբարձումյանի ներդրումները տեսական աստղաֆիզիկայի, աստղերի միգամածությունների ֆիզիկայի, աստղային դինամիկայի, արտագալակտիկական աստղագիտության, աստղերի գալակտիկաների էվոլյուցիայի հետազոտության բնագավառում: Մի շարք սկզբունքներ, այդ թվում ինվարիանտության հակադարձ խնդիրների լուծման սկզբունքը, կոչվում են Վ. Համբարձումյանի անունով: Նա մշակել է աստղային համակարգերի վիճակագրական մեխանիկայի հիմունքները, հայտնագործել աստղակույտերի աստիճանական քայքայման երույթը առաջադրել աստղակույտերի տարիքի որոշման սկզբունք:
Կրկնակի աստղերի նկատմամբ նոր մեթոդների կիրառման միջոցով հիմնավորել է Գալակտիկայի տարիքի կարճ (հարյուր միլիարդ տարի) սանդղակը: Նրա մշակած շատ գաղափարներ դուրս են եկել աստղաֆիզիկայի շրջանակներից՝ ստանալով ընդհանուր մեթոդաբանական նշանակություն, խթանել գիտության այլ բնագավառների զարգացումը:
1948-1950 թթ. Վ. Համբարձումյանն ընտրվել է Միջազգային աստղագիտական միության փոխնախագահ, 1961-1964 թթ.՝ նախագահ, 1968-1972 թթ.՝ գիտական ընկերությունների միջազգային խորհրդի նախագահ:
Վ. Համբարձումյանը հիմնադրել է «Աստղաֆիզիկա» հանդեսը մինչ 1986 թ. եղել նրա գլխավոր խմբագիրը, նա «Հայկական սովետական հանրագիտարանի» առաջին գլխավոր խմբագիրը խմբագրական խորհրդի նախագահը:
1948-ից նա Հայաստանի կոմկուսի կենտկոմի անդամ էր, 1958 թ.՝ ԽՍՀ̸ գերագույն խորհրդի պատգամավոր:
1993-ից մինչ կյանքի վերջը եղել է ՀՀ ԳԱԱ պատվավոր նախագահ:
Վ. Համբարձումյանի բացառիկ վաստակը համաշխարհային գիտության զարգացման մեջ թե՛ հայրենիքում, թե՛ արտասահմանում գնահատվել է ըստ արժանվույն: 1946 թ. 1950 թ. նա արժանացել է ԽՍՀ̸ պետական մրցանակների, 1995 թ.` ՌԴ պետական մրցանակի: Ընտրվել է ԱՄՆ-ի, Անգլիայի, Բելգիայի, Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Կանադայի, Ավստրալիայի, Իտալիայի, Հունաստանի, Լեհաստանի այլ երկրների գիտությունների ակադեմիաների գիտական ընկերությունների պատվավոր անդամ, բազմաթիվ համալսարանների պատվավոր դոկտոր:
Վ. Համբարձումյանը Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս էր: Պարգատրվել է Լենինի (5), Հոկտեմբերյան հեղափոխության, «Պատվո նշան», Աշխատանքային կարմիր դրոշի (2) շքանշաններով, ԵՊՀ ոսկե մեդալով: Նրան շնորհվել է նա ՀՀ ազգային հերոսի կոչում:
Վախճանվել է 1996 թ. օգոստոսի 12-ին Բյուրականում:
Վ. Համբարձումյանի անվամբ են կոչվում ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը, ԵՊՀ ընդհանուր ֆիզիկայի աստղաֆիզիկայի ամբիոնը, «Գիտելիք» ընկերությունը, Երանի թիվ 12 հանրակրթական դպրոցը:
Նրա բրոնզաձույլ կիսանդրին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում խորհրդանշում է ականավոր գիտնական-մանկավարժի դերը համալսարանական գիտության զարգացման գործում: