Января 12, 2024 | 15:00
Наука
Образование
Международное сотрудничество
ЕГУ расширяет партнерские связи с британскими и другими зарубежными университетами
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ., իրանագիտության ամբիոնում պարսկերենի դասավանդման միջազգային կրթական ծրագրի համակարգող Նունիկ Դարբինյանը Քեմբրիջի համալսարան կատարած գործնական այցի շրջանակում մասնակցել է գիտաժողովի Ãý ձեռք բերել մի շարք պայմանավորվածություններ՝ բրիտանական Ãý արտասահմանյան այլ բուհերի հետ գիտակրթական նոր համագործակցություններ հաստատելու ուղղությամբ:
ԵՊՀ-ի Ãý բրիտանական բուհերի համագործակցության պատմություն
ԵրÃýանի պետական համալսարանի Ãý բրիտանական բուհերի համագործակցությունը մեկնարկեց երկու տարի առաջ, երբ Նունիկ Դարբինյանը մասնակցեց Քեմբրիջի համալսարանի կազմակերպած «Պարսկերենի Ãý պարսից գրականության ուսուցում» միջազգային 3-րդ գիտաժողովին: COVID-19 համավարակը, որի պատճառով գիտաժողովն անցկացվեց առցանց տարբերակով, չխոչընդոտեց նոր ծանոթությունների ու գործակցային կապերի հաստատմանը:
Քեմբրիջի համալսարանի պարսից լեզվի Ãý գրականության բաժնի վարիչ Մահբոդ Ղաֆֆարին առաջարկեց ԵՊՀ-ի հետ համագործակցել «Պարսից լեզվի Ãý մշակույթի ուսուցում» ծրագրի շրջանակում, որը նախատեսված է արտասահմանցի ուսանողների՝ իրանագիտության Ãý պարսկերենի գիտելիքները խորացնելու համար: Ակտիվ համագործակցության շնորհիվ Քեմբրիջի, Օքսֆորդի Ãý Էդինբուրգի համալսարանների ուսանողներն արդեն իսկ 2022 թ. եռամսյա, 2023 թ. յոթշաբաթյա Ãý եռամսյա ժամկետներով ուսումնառել են ԵՊՀ-ում, հայ Ãý բրիտանացի ուսանողների համար ԵՊՀ-ում դասախոսություններ է կարդացել Մահբոդ Ղաֆֆարին:
Մասնակցություն գիտաժողովին
Երկու տարին մեկ անցկացվող միջազգային գիտաժողովին Նունիկ Դարբինյանն այս տարի Ãýս մասնակցեց՝ ներկայացնելով ԵՊՀ-ում հայերի Ãý բրիտանացիների՝ պարսից լեզվի ուսուցման մեթոդական առանձնահատկությունները, մարտահրավերներն ու դժվարությունները:
Անդրադառնալով գիտաժողովի ընթացքում ներկայացրած զեկուցմանը՝ Նունիկ Դարբինյանը շեշտեց, որ թե՛ հայ, թե՛ բրիտանացի ուսանողների դեպքում կիրառվում են նորարարական մեթոդներ, խելացի գրատախտակներ Ãý ժամանակակից այլ միջոցներ՝ ուսուցումն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:
«ԵՊՀ-ում պարսկերենն ուսուցանվում է շաբաթական 7.5 ժամ, իսկ բրիտանական համալսարաններում՝ 4-5 ժամ, այդ պատճառով մեր ուսանողների՝ լեզվի իմացության մակարդակն ավելի բարձր է: Բացի դրանից՝ մեր ուսանողներն ավելի շատ են տեղեկացված Իրանի մասին, քանի որ Հայաստանի Ãý Իրանի միջÃý կան մշակութային, ինչպես նաÃý մտածողության ընդհանրություններ, մինչդեռ բրիտանացի ուսանողներն ավելի լավ են հասկանում միջավայրային խնդիրները, ազատորեն արտահայտում են իրենց կարծիքը գենդերային հարցերի Ãý այլ թեմաների մասին, ինչպես նաÃý ունեն բանավիճելու ուժեղ հմտություններ»,- ընդգծեց Ն. Դարբինյանը:
Գիտաժողովի կազմակերպիչները ցանկություն հայտնեցին երկու տարի հետո գիտաժողովը կազմակերպելու այլ բուհում. այժմ քննարկման փուլում է Նունիկ Դարբինյանի՝ գիտաժողովը ԵՊՀ-ում անցկացնելու առաջարկը:
«Պարսից լեզվի Ãý մշակույթի ուսուցում» ծրագրի կատարելագործում
Գործուղման շրջանակում ԵՊՀ դասախոսը հանդիպեց Մահբոդ Ղաֆֆարիի Ãý Քեմբրիջի համալսարանի Ասիայի Ãý Միջին ԱրÃýելքի ֆակուլտետի դեկան Քրիստիան վան Ռույեմբեքի հետ՝ քննարկելով «Պարսից լեզվի Ãý մշակույթի ուսուցում» ծրագրի փոփոխությունները Ãý համագործակցության հետագա հնարավորությունները:
Օրինակ՝ հաշվի առնելով հայ Ãý բրիտանացի ուսանողների՝ վերը նշված տարբերությունները՝ որոշվեց շաբաթական 5 օրվա փոխարեն բրիտանացիներին ԵՊՀ-ում առանձին դասավանդել 4 օր, իսկ մեկ օրը բրիտանացի Ãý հայ ուսանողները դասապրոցեսին կմասնակցեն միասին, ինչը հնարավորություն կտա ընդլայնելու ուսանողների մտահորիզոնը, սովորելու միմյանցից Ãý ամրապնդելու միջուսանողական կապերը: Հաջորդ կիսամյակից բրիտանացի երկու ուսանողներ, բացի պարսկերենի ուսուցման հիմնական դասընթացից, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի մագիստրատուրայի ուսանողների հետ կմասնակցեն նաÃý պարսկերենով դասավանդվող «Իրանական մշակույթ Ãý էթիկա», «Խոսակցական պարսկերեն» Ãý այլ դասընթացների:
«Բրիտանական բուհերը հետաքրքրված են ոչ միայն ԵՊՀ արÃýելագիտության, այլÃý ռուս բանասիրության, միջազգային հարաբերությունների Ãý այլ ֆակուլտետների որոշ դասընթացներով, ուստի զարկ ենք տալու բրիտանական բուհերի Ãý ԵՊՀ այլ ֆակուլտետների համագործակցություններին Ãýս»,- ընդգծեց Ն. Դարբինյանը:
Գործընկերային կապերի ընդլայնում Քեմբրիջի համալսարանի հետ
«Հաշվի առնելով որոշ չափանիշներ՝ ԵՊՀ ուսանողները, ասպիրանտները, երիտասարդ հետազոտողները հետագայում հնարավորություն կստանան կարճաժամկետ (2 շաբաթ) կամ երկարաժամկետ (առավելագույնը՝ 2 ամիս) այցելություններ կատարելու Քեմբրիջի համալսարան՝ մասնակցելով դասընթացների: Նրանց համար հասանելի կլինեն Քեմբրիջի համալսարանի բոլոր գրադարանները»,- նշեց Ն. Դարբինյանը: Նա հավելեց, որ ԵՊՀ դասախոսները Ãýս հնարավորություն կստանան կարճաժամկետ դասավանդելու Քեմբրիջի համալսարանում:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ դասախոսն ընդգծեց, որ համագործակցության եզրեր են տեսնում նաÃý համաղեկավարությամբ ասպիրանտական աշխատանքներ ունենալու, ինչպես նաÃý պարսից գրականության Ãý լեզվաբանության ոլորտում եվրոպական երրորդ երկրի մասնակցությամբ եռակողմ դրամաշնորհային ծրագրի դիմելու ուղղությամբ:
Համագործակցության հնարավորություններ այլ բուհերի հետ
Գիտաժողովի մասնակից այլ երկրների (ԱՄՆ, Նիդեռլանդներ, Սերբիա, Իրան Ãý այլն) բուհերի ներկայացուցիչների հետ Ãýս անցկացվեցին քննարկումներ՝ միտված գործակցային կապերի ընդլայնմանը Ãý նոր համագործակցությունների հաստատմանը:
ԵՊՀ դասախոսը մասնավորապես շեշտեց. «ԱՄՆ-ի համալսարանների դասախոսները Ãýս հետաքրքրված են «Պարսից լեզվի Ãý մշակույթի ուսուցում» ծրագրով Ãý ցանկություն ունեն իրենց ուսանողներին մեզ մոտ ուղարկելու: Իրանի համալսարաններից առաջարկ եղավ պարսկերենի ստանդարտացված քննությունները անցկացնելու ԵՊՀ-ում, որտեղ տարբեր երկրներից ուսանողներ կգան Ãý կհանձնեն լեզվի իմացության մակարդակի ստուգման քննություն Ãý այլն»:
Նունիկ Դարբինյանն ընդգծեց, որ ԵրÃýանի պետական համալսարանի արÃýելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնը բաց է նոր համագործակցությունների համար Ãý պատրաստ է գործակցային ամուր կապեր ստեղծելու աշխարհի տարբեր երկրների բուհերի հետ՝ առանցքային դեր խաղալով ԵՊՀ միջազգայնացման գործում:



