- Գլխավոր
- Նորություններ
- Իրանագիտության ամբիոնը կամրջում է ԵՊՀ-ն Ãý Քեմբրիջի, Օքսֆորդի, Էդինբուրգի համալսարանները
Սեպտեմբեր 15, 2023 | 16:05
Կրթություն
̸իջազգային համագործակցություն
Ուսանողական կյանք
Իրանագիտության ամբիոնը կամրջում է ԵՊՀ-ն Ãý Քեմբրիջի, Օքսֆորդի, Էդինբուրգի համալսարանները
ԵՊՀ-ն հյուրընկալել է Քեմբրիջի համալսարանի դոցենտ, բ.գ.թ. ̸ահբոդ Ղաֆարիին, որը համակարգում է բրիտանական համալսարանների իրանագետ ուսանողների ուսուցումը ԵՊՀ-ում: Այցի շրջանակում նա դասախոսություններ է կարդացել հայ Ãý բրիտանացի ուսանողների համար:
Իրանագիտության ամբիոնը Ãý բրիտանական համալսարնները սկսել են ակտիվ համագործակցել 2022 թվականից «Պարսից լեզվի Ãý մշակույթի ուսուցման ծրագրի» շրջանակում, որը նախատեսված է արտասահմանցի ուսանողների՝ իրանագիտության Ãý պարսկերենի գիտելիքները խորացնելու համար: Քեմբրիջի, Օքսֆորդի Ãý Էդինբուրգի համալսարանների ուսանողներն արդեն իսկ եռամսյա Ãý յոթշաբաթյա ժամկետներով ուսումնառել են ԵՊՀ-ում: Այս տարի մեկ ուսումնական կիսամյակով ժամանած ուսանողների թիվը հասնում է 12-ի:
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, կարÃýորելով աշխարհի առաջատար բուհերի հետ գործակցային կապերի հաստատումն ու ընդլայնումը, շեշտեց․ «Շատ ուրախ եմ, որ ԵՊՀ-ն, ի դեմս Իրանագիտության ամբիոնի, ունի լավագույն ավանդույթները՝ համագործակցելու թե՛ իրանական, թե՛ եվրոպական համալսարնների հետ՝ դառնալով իրանագիտության ոլորտում համագործակցությունների կամուրջ»:
Վարդան Ոսկանյանն ընդգծեց, որ «Պարսից լեզվի Ãý մշակույթի ուսուցման ծրագրի» շրջանակում պլանավորում են ընդլայնել գործակցությունների աշխարհագրությունը՝ հյուրընկալելով ոչ միայն բրիտանական, այլÃý եվրոպական այլ համալսարանների ուսանողների:
̸ահբոդ Ղաֆարին պատմել է գործակցային ծրագրի համար ԵՊՀ-ն ընտրելու մասին:
Գործընկեր բուհի ընտրությունից առաջ ուսումնասիրեցինք դաշտը, Ãý պարզ դարձավ, որ ԵՊՀ-ն տարածաշրջանի լավագույն բուհերից է, ՀՀ-ում՝ ամենամեծն ու առաջատարը, իսկ Իրանագիտության ամբիոնն ունի դասավանդման երկարամյա հարուստ փորձ: Ամբիոնի վարիչ Վարդան Çëսկանյանի Ãý ԵՊՀ մեր մյուս գործընկերների հետ անմիջական շփումներից Ãý ուսուցման ծրագրի վերաբերյալ քննարկումներից հետո մեր ուսանողներին ԵՊՀ ուղարկելու որոշումը միանշանակ էր:
̸. Ղաֆարին ներկայացրել է դասախոսությունների թեմաները Ãý արդիականությունը:
Անմիջաբար ծանոթանալ Իրանագիտության ամբիոնի ուսուցման գործընթացին Ãý կարդալ 2 դասախոսություն. սրանք այն նպատակներն են, որ Քեմբրիջի համալսարանից ինձ բերեցին ԵրÃýանի պետական համալսարան:
Եթե մարդն ուզում է իմանալ ավելին Իրանի մշակույթի, ապրելակերպի ու ժողովրդի մասին, պիտի ուսումնասիրի ֆիլմերը, քանզի դրանք արտացոլում են մի կողմից՝ տվյալ ժամանակաշրջանի իրականությունը, մյուս կողմից՝ պատմական Ãý սոցիալական իրադարձությունները: Հաշվի առնելով ֆիլմերի կարÃýորությունը՝ դասախոսություններս նվիրել եմ հենց այդ թեմային:
Առաջին դասախոսության շրջանակում ներկայացրել եմ իրանական կինոյի պատմությունը՝ սկզբնավորումից մինչÃý նոր կինո, իսկ երկրորդը նվիրված էր կինոյի նոր դարաշրջանին, մասնավորապես Իսլամական հեղաշրջումից մինչÃý մեր օրեր:
̸․ Ղաֆարին անդրադարձել է նաÃý ԵՊՀ-ի հետ հետագա համագործակցություններին։
Ունենք շատ դրական արձագանքներ ու կարծիքներ ծրագրին նախորդիվ մասնակցած մեր ուսանողներից. նրանք զարգացրել են պարսկերենի իմացության մակարդակը Ãý հարստացրել գիտելիքները իրանական մշակույթի վերաբերյալ:
«Պարսից լեզվի Ãý մշակույթի ուսուցման ծրագրի» արդյունավետությունը կանխորոշում է դրա շարունակականությունը: ̸ենք ցանկանում ենք, որ Իրանագիտության ամբիոնի մեր հայ գործընկերները Քեմբրիջում մասնակցեն պարսկերենի ու պարսկական մշակույթի ուսուցմանն առնչվող գիտաժողովին, ինչպես նախորդ տարի: Ցանկանում ենք համագործակցել կրթագիտական այլ ուղղություններում Ãýս՝ առավել հաճախակի կազմակերպելով փոխայցելություններ ու դասախոսություններ: Վստահ եմ՝ բրիտանական բուհերի Ãý ԵրÃýանի պետական համալսարանի համագործակցությունը իրանագիտության ոլորտում հիմք կդառնա այլ ուղղություններում գործընկերային կապեր հաստատելու համար: