Марта 29, 2024 | 12:01
Конкурсы
Студенческий
Спорт
Победные результаты ЕГУ в турнире по стрельбе
На стрельбище ЕГУ состоялся турнир по стрельбе 25-х Студенческих спортивных игр РА, во время которых команда ЕГУ заняла первое место в общем зачёте.
Առաջնությանը մասնակցում էին ՀՀ 13 բուհերի հավաքական թիմեր։ ԵՊՀ հավաքականի կազմում էին 3 տղա և 3 աղջիկ: Մրցաշարի արդյունքում ընդհանուր հաշվարկով ԵՊՀ հրաձգության հավաքականը գրավեց մրցանակային առաջին տեղը (249 միավոր): Երկրորդ տեղում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հրաձգության հավաքականը (240 միավոր), իսկ երրորդ տեղում` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանինը (225 միավոր):
Թիմային մրցաշարից բացի՝&²Բú²õ±è;անցկացվեց նաև անհատական առաջնություն, որտեղ&²Բú²õ±è;ևս ԵՊՀ ուսանողները գրավեցին առաջին և երրորդ հորիզոնականները։
Առանձին անհատական առաջնությունում ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանողուհի Անի Գաբրիելյանը 44 միավորով գրավեց առաջին մրցանակային տեղը՝&²Բú²õ±è;ճանաչվելով&²Բú²õ±è;որպես Հայաստանի Հանրապետության բուհերի աղջիկների շրջանում&²Բú²õ±è;լավագույն հրաձիգ: Նա պարգևատրվեց&²Բú²õ±è;մրցանակային առաջին տեղի մեդալով:
Տղաների անհատական առաջնությունում հետաքրքիր պայքար էր ընթանում. երեք բուհերի ներկայացուցիչներ հավասար միավորներով հավակնում էին դառնալու առաջին տեղի մրցանակակիր, քանի որ բոլորը հավաքել էին 50-ից 45 միավոր: Արդյունքում դիպուկ կրակոցների հաշվարկով ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Կարեն Գիժլարյանը գրավեց 3-րդ մրցանակային տեղը:
Թիմային հաշվարկով ԵՊՀ աղջիկների հավաքականը գրավեց մրցանակային առաջին տեղը՝ հավաքելով 226 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրեց Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի աղջիկների հավաքական թիմը՝ 115 միավորով, երրորդ մրցանակային տեղը գրավեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի աղջիկների հավաքական թիմը՝ վաստակելով 111 միավոր:
Թիմային հաշվարկով առաջին տեղը գրավեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի տղաների հավաքականը (129 միավոր), երկրորդը՝ ԵՊՀ տղաների հավաքական թիմը (123 միավոր), երրորդը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանինը (116 միավոր):
Հրաձգության թիմի գրանցած&²Բú²õ±è;հաղթական արդյունքների մասին զրուցեցինք&²Բú²õ±è;ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի վարիչ, մարզիչ Վլադիմիր Ավագիմյանցի հետ:
«Այսպիսի հաղթանակներ գրանցում են աշխատասիրության, նվիրվածության շնորհիվ: Եթե դու սիրում ես քո աշխատանքը, այն քեզ համար դառնում է հաճելի, և ձգտում ես փորձդ փոխանցել ուսանողներին: Սիրելի աշխատանքը բերում է այն հաղթական արդյունքներին, ինչը մենք այսօր ունենք»,- նշեց նա:
Խոսելով այս սպորտաձևով&²Բú²õ±è;մրցաշարին&²Բú²õ±è;աղջիկների մասնակցության և բարձր արդյունքներ գրանցելու մասին՝&²Բú²õ±è;Վ. Ավագիմյանցը նշեց, որ վերջին տարիներին հրաձգության ասպարեզում աղջիկների ակտիվության աճ է նկատվում, նրանք ցանկանում են զբաղվել&²Բú²õ±è;այդ մարզաձևով, ինչի&²Բú²õ±è;վառ վկայությունն էլ&²Բú²õ±è;մրցաշարի արդյունքն է:
Հավելենք, որ ԵՊՀ-ն հաջողություն է գրանցել նաև ՀՀ ուսանողական մարզական 25-րդ խաղերի՝ շախմատի մրցաշարում։