March 29, 2024 | 12:01
Competitions
Student
Sport
91ÊÓƵ celebrates success in shooting tournament
The shooting tournament of the 25th Armenian Student Sports Games took place at the 91ÊÓƵ shooting range, where the 91ÊÓƵ team won first place overall.
Առաջնությանը մասնակցում էին ՀՀ 13 բուհերի հավաքական թիմեր։ ԵՊՀ հավաքականի կազմում էին 3 տղա և 3 աղջիկ: Մրցաշարի արդյունքում ընդհանուր հաշվարկով ԵՊՀ հրաձգության հավաքականը գրավեց մրցանակային առաջին տեղը (249 միավոր): Երկրորդ տեղում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հրաձգության հավաքականը (240 միավոր), իսկ երրորդ տեղում` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանինը (225 միավոր):
Թիմային մրցաշարից բացի՝&²Բú²õ±è;անցկացվեց նաև անհատական առաջնություն, որտեղ&²Բú²õ±è;ևս ԵՊՀ ուսանողները գրավեցին առաջին և երրորդ հորիզոնականները։
Առանձին անհատական առաջնությունում ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանողուհի Անի Գաբրիելյանը 44 միավորով գրավեց առաջին մրցանակային տեղը՝&²Բú²õ±è;ճանաչվելով&²Բú²õ±è;որպես Հայաստանի Հանրապետության բուհերի աղջիկների շրջանում&²Բú²õ±è;լավագույն հրաձիգ: Նա պարգևատրվեց&²Բú²õ±è;մրցանակային առաջին տեղի մեդալով:
Տղաների անհատական առաջնությունում հետաքրքիր պայքար էր. երեք բուհերի ներկայացուցիչներ հավասար միավորներով հավակնում էին դառնալու առաջին տեղի մրցանակակիր, քանի որ բոլորը հավաքել էին 50-ից 45 միավոր: Արդյունքում դիպուկ կրակոցների հաշվարկով ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Կարեն Գիժլարյանը գրավեց 3-րդ մրցանակային տեղը:
Թիմային հաշվարկով ԵՊՀ աղջիկների հավաքականը գրավեց մրցանակային առաջին տեղը՝ հավաքելով 226 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրեց Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի աղջիկների հավաքական թիմը՝ 115 միավորով, երրորդ մրցանակային տեղը գրավեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի աղջիկների հավաքական թիմը՝ վաստակելով 111 միավոր:
Թիմային հաշվարկով առաջին տեղը գրավեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի տղաների հավաքականը (129 միավոր), երկրորդը՝ ԵՊՀ տղաների հավաքական թիմը (123 միավոր), երրորդը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանինը (116 միավոր):
Հրաձգության թիմի գրանցած&²Բú²õ±è;հաղթական արդյունքների մասին զրուցեցինք&²Բú²õ±è;ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի վարիչ, մարզիչ Վլադիմիր Ավագիմյանցի հետ:
«Այսպիսի հաղթանակներ գրանցում են աշխատասիրության, նվիրվածության շնորհիվ: Եթե դու սիրում ես քո աշխատանքը, այն քեզ համար դառնում է հաճելի, և ձգտում ես փորձդ փոխանցել ուսանողներին: Սիրելի աշխատանքը բերում է այն հաղթական արդյունքներին, ինչը մենք այսօր ունենք»,- նշեց նա:
Խոսելով այս սպորտաձևով&²Բú²õ±è;մրցաշարին&²Բú²õ±è;աղջիկների մասնակցության և բարձր արդյունքներ գրանցելու մասին՝&²Բú²õ±è;Վ. Ավագիմյանցը նշեց, որ վերջին տարիներին հրաձգության ասպարեզում աղջիկների ակտիվության աճ է նկատվում, նրանք ցանկանում են զբաղվել&²Բú²õ±è;այդ մարզաձևով, ինչի&²Բú²õ±è;վառ վկայությունն էլ&²Բú²õ±è;մրցաշարի արդյունքն է:
Հավելենք, որ ԵՊՀ-ն հաջողություն է գրանցել նաև ՀՀ ուսանողական մարզական 25-րդ խաղերի՝ շախմատի մրցաշարում։