Февраля 17, 2025 | 12:41
Наука
Исследовательская работа
От традиций к инновациям. Как ученые ЕГУ меняют нанотехнологии
В Ереванском государственном университете проводятся инновационные исследования, направленные на получение экологически безопасных наночастиц на основе биологических компонентов, полученных из спирулины (цианобактерий). Эта работа обещает открыть новые возможности в области биомедицины и биотехнологий.
ԵՊՀ&Բ;կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, կ․գ․թ․ Լիլիթ Գաբրիելյանի ղեկավարած գիտական խումբը զբաղվում է ցիանոբակտերիաների ֆոտոսինթեզող&Բ;գունակից՝&Բ;ֆիկոցիանինից&Բ;նանոմասնիկների ստացմամբ և դրանց կենսաբանական հատկությունների ուսումնասիրությամբ։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի&Բ;«Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր-2024» մրցույթի շրջանակում։
Գաղափարի ձևավորումը և հետազոտության անհրաժեշտությունը
Սկզբում գիտական խումբը նախատեսում էր միայն ուսումնասիրել, թե որքան արդյունավետ կլինի սպիրուլինայից ֆիկոցիանինի մեկուսացումը&Բ;և դրա կիրառումը կենսաբժշկության մեջ։ Սակայն հետազոտության ընթացքում առաջացավ ավելի մեծ հարց՝ հնարավո՞ր է ստանալ նանոմասնիկներ, որոնք ոչ միայն կենսաբանական ակտիվ, այլև ավելի անվտանգ ու արդյունավետ կլինեն ավանդական&Բ;ֆիզիկաքիմիական մեթոդներով ստացված նանոմասնիկներից։
Գիտական թիմը եկավ այն եզրակացության, որ քիմիական և ֆիզիկական մեթոդներով ստացված նանոմասնիկները հաճախ ունեն տոքսիկ ազդեցություն, և անհրաժեշտ է մշակել այլընտրանքային՝ կանաչ նանոտեխնոլոգիական մոտեցում, որը կապահովի թե՛ արդյունավետություն, թե՛ անվտանգություն։
Սպիրուլինայի ներուժը նանոտեխնոլոգիայում
Հետազոտողները համոզված են, որ սպիրուլինան (Spirulina platensis) կարող է դառնալ նորարարական լուծումների առանցքային բաղադրիչ։ Այս միկրոօրգանիզմը ոչ միայն հարուստ է դյուրամարս սպիտակուցով, վիտամիններով &Բ;կենսաբանորեն ակտիվ այլ միացություններով, այլև պարունակում է ֆիկոցիանի գունակը, որը կենսաբժշկության մեջ լայն կիրառություն ունի՝ հակաբորբոքային, հակաօքսիդանտային&Բ;և նույնիսկ հակաքաղցկեղային հատկությունների շնորհիվ։
«Սպիրուլինան վաղուց կիրառվում է որպես ֆունկցիոնալ սնունդ, բայց մենք ուսումնասիրում ենք դրա նոր հնարավորությունները, որոնք կարող են օգտագործվել նանոտեխնոլոգիայում՝ առանց վնասելու շրջակա միջավայրը»,– նշում է Լիլիթ Գաբրիելյանը։
Նանոմասնիկների ստացման ընթացքը և առաջին արդյունքները
Հետազոտական խմբին արդեն հաջողվել է ստանալ արծաթի նանոմասնիկներ, որոնք ներկայում անցնում են հակամանրէային ակտիվության փորձարկումներ։ Նախնական արդյունքները ցույց են տալիս, որ նանոմասնիկները կարող են արդյունավետորեն ճնշել մի շարք պայմանական&Բ;ախտածին&Բ;մանրէների&Բ;աճը։
«Մենք այժմ կենտրոնացած ենք ոչ միայն նանոմասնիկների ստացման, այլև դրանց կենսաբանական հատկությունների ուսումնասիրության վրա։ Հաջորդ փուլում կուսումնասիրենք դրանց ազդեցությունը մարդու արյան&Բ;բջիջների վրա՝ գնահատելու նանոմասնիկների անվտանգությունը»,– ասում է Լիլիթ Գաբրիելյանը։
Հետագա նպատակները՝ հակաքաղցկեղային ուսումնասիրություններ
Գիտական&Բ;խմբի&Բ;առաջիկա&Բ;ծրագրերից&Բ;է ուսումնասիրել նանոմասնիկների հակաքաղցկեղային ակտիվությունը։ Այդ աշխատանքը կկատարվի ԵՊՀ հիմնարար &Բ;ախտաբանական&Բ;կենսաքիմիայի&Բ;լաբորատորիայի հետ համագործակցությամբ։ Եթե ստացված նանոմասնիկներն&Բ;ունենան հակաքաղցկեղային ազդեցություն, հնարավոր կլինի առաջարկել նորարարական մոտեցումներ քաղցկեղի բուժման համար։
Միջազգային համագործակցության կարևորությունը
Ծրագրի շրջանակում գիտական խումբը սերտորեն համագործակցում է Լեհաստանի Տորունի Ն. Կոպեռնիկոսի համալսարանի ֆիզիկական քիմիայի և պոլիմերների ֆիզիկական քիմիայի ամբիոնի վարիչ Վոյցեխ&Բ;Կույավսկու հետ։ Գիտական խմբում ներգրավված երիտասարդ գիտնականների գործընկերոջ լաբորատորիա այցելության ժամանակ նախատեսվում է կատարել նանոմասնիկների ֆիզիկաքիմիական վերլուծությունները, ինչը կօգնի հաստատելու&Բ;դրանց կառուցվածքային և ֆունկցիոնալ հատկությունները։
Գիտությունը՝ ի նպաստ առողջության և նորարարության
Այս հետազոտությունը ԵՊՀ գիտնականների կողմից իրականացվող ծրագրերից է, որը նպատակ ունի ոչ միայն նոր գիտական բացահայտումներ անելու, այլև ներդրում ունենալու&Բ;ՀՀ-ում նանոտեխնոլոգիայի &Բ;կենսաբժշկության զարգացման մեջ։
«Մենք ցանկանում ենք, որ մեր գիտական աշխատանքն ունենա կիրառական արժեք, որն&Բ;իրական օգուտ կբերի&Բ;մարդկանց առողջությանը»,– ընդգծում է Լիլիթ Գաբրիելյանը։
ԵՊՀ-ն շարունակում է նպաստել գիտական նորարարությունների առաջմղմանը՝ խթանելով երիտասարդ հետազոտողների ներգրավվածությունը և ամրապնդելով միջազգային համագործակցությունը գիտության և տեխնոլոգիաների զարգացման համար։