«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ ԵՊՀ) հոգաբարձուների խորհուրդը ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համալրման նպատակով հայտարարում է բաց մրցութային ընտրություն:
ԵՊՀ ռեկտորի պաշտոնի մրցութային ընտրությանը կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության այն գործունակ քաղաքացին, որն&Բ;ունի գիտական աստիճան և առնվազն 5 տարվա ակադեմիական ու գիտական գործունեության ստաժ:
ԵՊՀ ռեկտոր չի կարող ընտրվել այն անձը,
1) որը դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով մարված կամ հանված չէ,
2) որին օրենքի համաձայն արգելվում է զբաղեցնել ղեկավար պաշտոններ,
3) որը նախընթաց 3 տարվա ընթացքում եղել է սնանկացման պատճառով լուծարված և պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար,
4) որն&Բ;առաջադրման ժամանակ որևէ կուսակցության անդամ է:
ԵՊՀ ռեկտորի պաշտոնի մրցութային ընտրությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1) ԵՊՀ ռեկտորի պաշտոնում առաջադրվելու մասին դիմում՝ ուղղված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահին,
2) անձնագրի և հանրային ծառայությունների համարանիշի մասին տեղեկանքի կամ նույնականացման քարտի պատճենը,
3) աշխատանքային, ներառյալ ակադեմիական և գիտական գործունեության առնվազն 5 տարվա ստաժի առկայությունը հավաստող փաստաթուղթ (քաղվածք աշխատանքային գրքույկից կամ այլ փաստաթուղթ),
4) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
5) գիտական աստիճանը հավաստող վկայականի պատճենը,
6) գիտական կոչումը հավաստող վկայականի պատճենը (առկայության դեպքում՝ հավակնորդի ցանկությամբ),
7) հրատարակված գիտական աշխատանքների ցանկը (հավակնորդի ցանկությամբ),
8) կադրերի հաշվառման անձնական թերթիկը,
9) հավակնորդի կողմից ներկայացվող «ԵՊՀ գործունեության ծրագիրը»՝ թղթային և էլեկտրոնային կրիչով՝ փակ և ստորագրված ծրարի մեջ, որը բացվելու է դիմումների ընդունման վերջնաժամկետից հետո,
10) տեղեկանք՝ մշտական բնակության վայրից,
11) 3х4 սմ չափսի 2 լուսանկար,
12) տեղեկանք՝ դատվածություն չունենալու և հետախուզման մեջ չգտնվելու վերաբերյալ,
13) հայտարարություն՝ առաջադրման ժամանակ որևէ կուսակցության անդամ չլինելու և քաղաքական զսպվածություն ու չեզոքություն պահպանելու մասին,
14) հայտարարություն՝ նախընթաց 3 տարվա ընթացքում սնանկացման պատճառով լուծարված և պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար չլինելու վերաբերյալ։
Դիմումը և պահանջվող փաստաթղթերն ընդունվում են 2026 թ. օգոստոսի 17-ից 31-ն ընկած ժամանակահատվածում՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10։00-ից 16։00-ն:
Հասցե՝ ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ, 505 սենյակ, հեռ․՝ (+374 60) 710 104:
ԵՊՀ ռեկտորի մրցութային ընտրությունը (փակ գաղտնի քվեարկությամբ) տեղի կունենա 2026 թվականի սեպտեմբերի 11-ին՝ ժամը 10։00-ին, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գիտական խորհրդի նիստերի դահլիճում (հասցե՝ ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ):
ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդ
«14» օգոստոսի, 2026 թ.