- Գլխավոր
- Նորություններ
- Ավանդականից դեպի նորարարություն. ինչպես են ԵՊՀ գիտնականները փոխում նանոտեխնոլոգիան
Փետրվար 17, 2025 | 12:41
Գիտություն
Հետազոտություն
Ավանդականից դեպի նորարարություն. ինչպես են ԵՊՀ գիտնականները փոխում նանոտեխնոլոգիան
Երևանի պետական համալսարանում կատարվում է նորարարական հետազոտություն, որը նպատակ ունի ստանալու էկոլոգիապես անվտանգ նանոմասնիկներ՝ հիմնված սպիրուլինայից (ցիանոբակտերիա) ստացված կենսաբանական բաղադրիչների վրա։ Այս աշխատանքը խոստանում է բացահայտել նոր հնարավորություններ կենսաբժշկության և կենսատեխնոլոգիայի ոլորտներում։
ԵՊՀ&²Բú²õ±è;կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, կ․գ․թ․ Լիլիթ Գաբրիելյանի ղեկավարած գիտական խումբը զբաղվում է ցիանոբակտերիաների ֆոտոսինթեզող&²Բú²õ±è;գունակից՝&²Բú²õ±è;ֆիկոցիանինից&²Բú²õ±è;նանոմասնիկների ստացմամբ և դրանց կենսաբանական հատկությունների ուսումնասիրությամբ։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի&²Բú²õ±è;«Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր-2024» մրցույթի շրջանակում։
Գաղափարի ձևավորումը և հետազոտության անհրաժեշտությունը
Սկզբում գիտական խումբը նախատեսում էր միայն ուսումնասիրել, թե որքան արդյունավետ կլինի սպիրուլինայից ֆիկոցիանինի մեկուսացումը&²Բú²õ±è;և դրա կիրառումը կենսաբժշկության մեջ։ Սակայն հետազոտության ընթացքում առաջացավ ավելի մեծ հարց՝ հնարավո՞ր է ստանալ նանոմասնիկներ, որոնք ոչ միայն կենսաբանական ակտիվ, այլև ավելի անվտանգ ու արդյունավետ կլինեն ավանդական&²Բú²õ±è;ֆիզիկաքիմիական մեթոդներով ստացված նանոմասնիկներից։
Գիտական թիմը եկավ այն եզրակացության, որ քիմիական և ֆիզիկական մեթոդներով ստացված նանոմասնիկները հաճախ ունեն տոքսիկ ազդեցություն, և անհրաժեշտ է մշակել այլընտրանքային՝ կանաչ նանոտեխնոլոգիական մոտեցում, որը կապահովի թե՛ արդյունավետություն, թե՛ անվտանգություն։
Սպիրուլինայի ներուժը նանոտեխնոլոգիայում
Հետազոտողները համոզված են, որ սպիրուլինան (Spirulina platensis) կարող է դառնալ նորարարական լուծումների առանցքային բաղադրիչ։ Այս միկրոօրգանիզմը ոչ միայն հարուստ է դյուրամարս սպիտակուցով, վիտամիններով Ãý&²Բú²õ±è;կենսաբանորեն ակտիվ այլ միացություններով, այլև պարունակում է ֆիկոցիանի գունակը, որը կենսաբժշկության մեջ լայն կիրառություն ունի՝ հակաբորբոքային, հակաօքսիդանտային&²Բú²õ±è;և նույնիսկ հակաքաղցկեղային հատկությունների շնորհիվ։
«Սպիրուլինան վաղուց կիրառվում է որպես ֆունկցիոնալ սնունդ, բայց մենք ուսումնասիրում ենք դրա նոր հնարավորությունները, որոնք կարող են օգտագործվել նանոտեխնոլոգիայում՝ առանց վնասելու շրջակա միջավայրը»,– նշում է Լիլիթ Գաբրիելյանը։
Նանոմասնիկների ստացման ընթացքը և առաջին արդյունքները
Հետազոտական խմբին արդեն հաջողվել է ստանալ արծաթի նանոմասնիկներ, որոնք ներկայում անցնում են հակամանրէային ակտիվության փորձարկումներ։ Նախնական արդյունքները ցույց են տալիս, որ նանոմասնիկները կարող են արդյունավետորեն ճնշել մի շարք պայմանական&²Բú²õ±è;ախտածին&²Բú²õ±è;մանրէների&²Բú²õ±è;աճը։
«Մենք այժմ կենտրոնացած ենք ոչ միայն նանոմասնիկների ստացման, այլև դրանց կենսաբանական հատկությունների ուսումնասիրության վրա։ Հաջորդ փուլում կուսումնասիրենք դրանց ազդեցությունը մարդու արյան&²Բú²õ±è;բջիջների վրա՝ գնահատելու նանոմասնիկների անվտանգությունը»,– ասում է Լիլիթ Գաբրիելյանը։
Հետագա նպատակները՝ հակաքաղցկեղային ուսումնասիրություններ
Գիտական&²Բú²õ±è;խմբի&²Բú²õ±è;առաջիկա&²Բú²õ±è;ծրագրերից&²Բú²õ±è;է ուսումնասիրել նանոմասնիկների հակաքաղցկեղային ակտիվությունը։ Այդ աշխատանքը կկատարվի ԵՊՀ հիմնարար Ãý&²Բú²õ±è;ախտաբանական&²Բú²õ±è;կենսաքիմիայի&²Բú²õ±è;լաբորատորիայի հետ համագործակցությամբ։ Եթե ստացված նանոմասնիկներն&²Բú²õ±è;ունենան հակաքաղցկեղային ազդեցություն, հնարավոր կլինի առաջարկել նորարարական մոտեցումներ քաղցկեղի բուժման համար։
Միջազգային համագործակցության կարևորությունը
Ծրագրի շրջանակում գիտական խումբը սերտորեն համագործակցում է Լեհաստանի Տորունի Ն. Կոպեռնիկոսի համալսարանի ֆիզիկական քիմիայի և պոլիմերների ֆիզիկական քիմիայի ամբիոնի վարիչ Վոյցեխ&²Բú²õ±è;Կույավսկու հետ։ Գիտական խմբում ներգրավված երիտասարդ գիտնականների գործընկերոջ լաբորատորիա այցելության ժամանակ նախատեսվում է կատարել նանոմասնիկների ֆիզիկաքիմիական վերլուծությունները, ինչը կօգնի հաստատելու&²Բú²õ±è;դրանց կառուցվածքային և ֆունկցիոնալ հատկությունները։
Գիտությունը՝ ի նպաստ առողջության և նորարարության
Այս հետազոտությունը ԵՊՀ գիտնականների կողմից իրականացվող ծրագրերից է, որը նպատակ ունի ոչ միայն նոր գիտական բացահայտումներ անելու, այլև ներդրում ունենալու&²Բú²õ±è;ՀՀ-ում նանոտեխնոլոգիայի Ãý&²Բú²õ±è;կենսաբժշկության զարգացման մեջ։
«Մենք ցանկանում ենք, որ մեր գիտական աշխատանքն ունենա կիրառական արժեք, որն&²Բú²õ±è;իրական օգուտ կբերի&²Բú²õ±è;մարդկանց առողջությանը»,– ընդգծում է Լիլիթ Գաբրիելյանը։
ԵՊՀ-ն շարունակում է նպաստել գիտական նորարարությունների առաջմղմանը՝ խթանելով երիտասարդ հետազոտողների ներգրավվածությունը և ամրապնդելով միջազգային համագործակցությունը գիտության և տեխնոլոգիաների զարգացման համար։