Марта 14, 2025 | 16:25
Наука
Образование
Международное сотрудничество
ЕГУ и Люблинский университет углубляют научные и образовательные связи
Ректор Люблинского католического университета имени Иоанна Павла II (Польша) Мирослав Калиновский посетил Ереванский государственный университет. В рамках визита были обсуждены партнёрские связи между двумя университетами и перспективы развития сотрудничества.
Տասնամյակների համագործակցությունից՝ նոր հնարավորություններ
ԵՊՀ-ն և Լյուբլինի համալսարանը միջբուհական մակարդակում համագործակցում են արդեն երկար տարիներ, այդ թվում՝ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում։ Վերջինիս շնորհիվ երկկողմ ձևաչափով իրականացվել են ուսանողների, դասախոսների և վարչական կազմի փոխանակման ծրագրեր։ Այս ծրագրերի հաջող ընթացքը նպաստել է միջբուհական պայմանագրի կնքմանը, ինչը հիմք է դարձել համագործակցության հետագա ընդլայնման համար։
Վերջին տարիներին երկու համալսարանները ստեղծել են պայմաններ, որոնք փոխայցելությունների&Բ;հնարավորություն են ընձեռում&Բ;դասախոսներին՝ գիտական ու կրթական ոլորտում փորձի փոխանակման&Բ;նպատակով։ Թեև այս ծրագրերը ֆինանսական աջակցություն չեն ստանում «Էրազմուս+»-ի ձևաչափով, գործընկեր համալսարանները հոգում&Բ;են ծախսերի մի մասը, մասնավորապես՝&Բ;կեցության&Բ;ապահովման հարցում։
Այցի առանցքային նպատակը՝ համագործակցության նոր հորիզոններ
Լյուբլինի համալսարանի ռեկտորի այցի առանցքում համագործակցության ընդլայնումն էր՝ նոր ոլորտների ներգրավմամբ։ Հատուկ ուշադրություն դարձվեց&Բ;ԵՊՀ&Բ;աստվածաբանության ֆակուլտետի հետ կապերի խորացմանը, քանի որ Լյուբլինի կաթոլիկ համալսարանի համար այս ոլորտը ռազմավարական նշանակություն ունի։ Բացի դրանից՝&Բ;քննարկվեցին&Բ;նաև փիլիսոփայության, կենսաբանության և կենսատեխնոլոգիայի ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման&Բ;հնարավորությունները։
Երկու բուհերը հաստատակամ են շարունակելու փոխգործակցությունը՝ նոր նախաձեռնություններով և գիտակրթական նախագծերով հարստացնելով արդեն իսկ կայացած գործընկերային հարաբերությունները։