- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ն ու Լյուբլինի համալսարանը խորացնում են գիտակրթական կապերը
Մարտ 14, 2025 | 16:25
Գիտություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ-ն ու Լյուբլինի համալսարանը խորացնում են գիտակրթական կապերը
Երևանի պետական համալսարանում հյուրընկալվեց Լյուբլինի Հովհաննես Պողոս II կաթոլիկ համալսարանի (Լեհաստան) ռեկտոր Միրոսլավ Կալինովսկին։ Այցի շրջանակում քննարկվեցին երկու բուհերի միջև առկա գործակցային կապերն ու զարգացման հեռանկարները։
Տասնամյակների համագործակցությունից՝ նոր հնարավորություններ
ԵՊՀ-ն և Լյուբլինի համալսարանը միջբուհական մակարդակում համագործակցում են արդեն երկար տարիներ, այդ թվում՝ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում։ Վերջինիս շնորհիվ երկկողմ ձևաչափով իրականացվել են ուսանողների, դասախոսների և վարչական կազմի փոխանակման ծրագրեր։ Այս ծրագրերի հաջող ընթացքը նպաստել է միջբուհական պայմանագրի կնքմանը, ինչը հիմք է դարձել համագործակցության հետագա ընդլայնման համար։
Վերջին տարիներին երկու համալսարանները ստեղծել են պայմաններ, որոնք փոխայցելությունների&²Բú²õ±è;հնարավորություն են ընձեռում&²Բú²õ±è;դասախոսներին՝ գիտական ու կրթական ոլորտում փորձի փոխանակման&²Բú²õ±è;նպատակով։ Թեև այս ծրագրերը ֆինանսական աջակցություն չեն ստանում «Էրազմուս+»-ի ձևաչափով, գործընկեր համալսարանները հոգում&²Բú²õ±è;են ծախսերի մի մասը, մասնավորապես՝&²Բú²õ±è;կեցության&²Բú²õ±è;ապահովման հարցում։
Այցի առանցքային նպատակը՝ համագործակցության նոր հորիզոններ
Լյուբլինի համալսարանի ռեկտորի այցի առանցքում համագործակցության ընդլայնումն էր՝ նոր ոլորտների ներգրավմամբ։ Հատուկ ուշադրություն դարձվեց&²Բú²õ±è;ԵՊՀ&²Բú²õ±è;աստվածաբանության ֆակուլտետի հետ կապերի խորացմանը, քանի որ Լյուբլինի կաթոլիկ համալսարանի համար այս ոլորտը ռազմավարական նշանակություն ունի։ Բացի դրանից՝&²Բú²õ±è;քննարկվեցին&²Բú²õ±è;նաև փիլիսոփայության, կենսաբանության և կենսատեխնոլոգիայի ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման&²Բú²õ±è;հնարավորությունները։
Երկու բուհերը հաստատակամ են շարունակելու փոխգործակցությունը՝ նոր նախաձեռնություններով և գիտակրթական նախագծերով հարստացնելով արդեն իսկ կայացած գործընկերային հարաբերությունները։