«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական և Կորունյայի համալսարանների միջև կնքված պայմանագրով նախատեսվում է 2 շարժունություն ԵՊՀ աշխատակիցների համար ս.թ. հուլիսի 17-ից 28-ը ամառային դպրոցի մասնակցելու նպատակով:
Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի վերաբերյալ հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության ։
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ mnatsakanyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ. հուլիսի 12-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, pdf տարբերակով)․
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «» ձևաչափով,
3. (Staff Mobility Agreement for Training) (թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն),
4. տեղեկանք ԵՊՀ հիմնական աշխատակից լինելու վերաբերյալ:
Մանրամասները՝ այստեղ՝ SPAIN.docx։