Ս․թ․ մարտի 21-ին ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի աջակցությամբ «Պրեմիում ակումբ» ընկերության ներկայացուցիչներն ուսանողների համար անցկացրին դասընթաց, որը վերաբերում էր բիզնեսի ստեղծմանն&²Բú²õ±è;ու կառավարմանը։
Դասընթացի հիմնական նպատակն էր ներկայացնել&²Բú²õ±è;ստարտափ խմբերի ձևավորումն ու բիզնես-գաղափարի ստեղծման&²Բú²õ±è;առանցքային դերը:
Հանդիպման ընթացքում կազմակեպության ներկայացուցիչները խոսեցին&²Բú²õ±è;ընկերության&²Բú²õ±è;գործունեության մասին։
Ընկերության&²Բú²õ±è;փորձագետ, բիզնեսի զարգացման և կառավարման խորհրդատու Դավիթ Սահակյանն ուսանողներին ներկայացրեց բիզնեսի ստեղծման հիմնաքար հանդիսացող գաղափարների գեներացման կարևորությունը։
Դասընթացը&²Բú²õ±è;հիմնականում պրակտիկ էր, ինչի&²Բú²õ±è;շնորհիվ ուսանողները ստացան սահմանափակ ժամանակահատվածում նոր բիզնես-գաղափարներ գեներացնելու հնարավորություն։ Ուսանողները բաժանվեցին թիմերի, որից հետո պատահականության սկզբունքով ընտրեցին բառեր, որոնք պետք է վերածեին նորարարական բիզնես-գաղափարների։ Այնուհետև նրանք ներկայացրին իրենց բիզնես-ծրագրերը, պատասխանեցին մյուս թիմերի ներկայացուցիչների հարցերին և ստացան խորհուրդներ իրենց բացթղումների շտկման վերաբերյալ։
Ընկերությունը հաղթող թիմին պարգևատրեց մրցանակով, որի շնորհիվ ակումբի դասընթացներին մասնակցության համար կունենան կրթաթոշակ ստանալու հնարավորություն։
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը կարևորեց կենտրոնի և «Պրեմիում ակումբի» համագործակցությունը, քանի որ վերջինս նպաստում է ուսանողների գործարար հմտությունների ձևավորմանը և ապագայում հաջողված բիզնես գաղափարների ստեղծմանը։