Քվանտային տեխնոլոգիաներ, խելացի սարքեր, այլընտրանքային էներգետիկա, արհեստական բանականություն, ռոբոտաշինություն ու ժամանակակից կյանքի բարելավմանը միտված առանցքային այլ ուղղություններ. այս ամենը մեկտեղված է գիտության գլխավոր հնագույն ճյուղերից մեկում՝ ֆիզիկայում։
Ֆիզիկան հիմնարար բնական գիտություն է, որի նպատակն է հասկանալ երույթների ձավորումը, զարգացումը դրանց կիրառման հնարավորությունները։ Ֆիզիկան կարորագույն ոլորտներից մեկն է, որն ստեղծում է բավարար հնարավորություններ պայմաններ ապագա տեխնոլոգիական առաջընթացի համար։
Գիտության այս ճյուղը մնացյալ բնական գիտությունների, այդ թվում՝ քիմիայի, երկրաբանության, կենսաբանության, աստղագիտության հիմնաքարն է։
Ժամանակակից ֆիզիկայի հիմքում ընկած են քվանտային մեխանիկան հարաբերականության տեսությունը։ Քվանտային մեխանիկան նկարագրում է միկրոսկոպիկ մարմինների՝ ենթաատոմային մասնիկների, ատոմների շատ այլ մարմինների վարքագիծը, իսկ հարաբերականության տեսությունը բացատրում է ֆիզիկական գործընթացների համակողմանի տարածաժամանակային հատկությունները։ Ժամանակակից ֆիզիկան ավելի շատ ձգտում է լինել տեխնիկական։ Տեխնիկական ֆիզիկան անմիջականորեն կապված է սարքերի ստեղծման հետ, որոնք կարող են կիրառվել տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ քաղաքացիական ռազմական։
Ֆիզիկան՝ որպես մասնագիտություն, չի պատկանում վիրտուալ աշխարհին, այն խիստ նյութական է, իսկ նյութական աշխարհը մշտապես ունի յուրօրինակ պահանջարկ։ Տեղեկատվության արագ մշակման եղանակների ձավորումը նույնպես ֆիզիկայի ուսումնասիրության շրջանակում է, ինչն ավելի է մեծացնում մասնագիտության կարորությունն ու ընդգրկունությունը՝ ֆիզիկոսներին առաջարկելով մասնագիտական տարաբնույթ հնարավորություններ՝ աշխատաշուկայում հիմնավոր կայուն քայլեր կատարելու համար։
Մասնագիտական անհրաժեշտ հմտություններ, մրցունակ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ պատրաստող բակալավրիատական մագիստրոսական կրթական ծրագրեր, ինչպես նա գիտական հեռանկարային հնարավորություններ է առաջարկում ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտը։
Ֆիզիկայի ինստիտուտի որդեգրած գաղափարախոսության հիմքում առավել նորարար, ուսանողակենտրոն գիտակրթական մոտեցումներ են, որոնք միտված են կրթության որակի բարձրացմանը, գիտության զարգացմանն ու արդիական կրթական ծրագրերի մշակմանը։ Ֆիզիկայի ինստիտուտում կրթությունը կազմակերպվում է 4 ուղղություններով՝ ֆիզիկա, նյութերի ֆիզիկա նանոտեխնոլոգիաներ, հաշվողական ֆիզիկա արհեստական բանականություն, ինչպես նա ռադիոֆիզիկա համակարգչային տեխնոլոգիաներ։ Երրորդ կուրսից ուսանողները հնարավորություն են ստանում ուսումնասիրելու նեղ մասնագիտացումներ, ինչպես՝ աստղաֆիզիկա, ազդանշանների մշակում հեռահաղորդակցություն, ֆիզիկական գիտափորձի մեքենայացում, մոդելավորում, բժշկական կենսաֆիզիկա, միջուկային բժշկություն, նանոֆիզիկա լազերների ֆիզիկա։
Ֆիզիկայի ինստիտուտում դասախոսում են ինչպես մեծ փորձառություն ունեցող, այնպես էլ երիտասարդ, հմուտ մասնագետներ, որոնք իրենց փորձն ու գիտելիքը ներդնում են ինստիտուտում որակյալ կրթություն ապահովելու գործում։ Այդ նպատակով փոխանակման վերապատրաստման միջազգային ծրագրերի մասնակցում են թե՛ դասախոսները, թե՛ ուսանողները։
Ինստիտուտը համագործակցում է բազմաթիվ կազմակերպությունների հետ, որտեղ ուսանողները ոչ միայն անցնում են մասնագիտական պրակտիկա, այլ կատարում են իրենց ավարտական աշխատանքների թեզերի համար անհրաժեշտ հետազոտությունները։ ԵՊՀ-ի հետ գործակցող կազմակերպություններն են՝ Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան, «Նեյշնլ Ինսթրումենթս ԷյԷմ» ընկերությունը, «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը, «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը, Ռադիոֆիզիկայի էլեկտրոնիկայի ինստիտուտը, Միքայել Տեր-Միքայելյանի անվան ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը ՏՏ ոլորտի ու բջջային կապն ապահովող մի շարք կազմակերպություններ։
Արի՛ ԵՊՀ, ձե՛ռք բեր ժամանակակից մասնագիտություն, դարձի՛ր մրցունակ մասնագետ աշխատաշուկայում։
Անի Սուքիասյան