Ֆրանսիական գրականության օրերի շրջանակում ԵՊՀ եվրոպական լեզուների հաղորդակցության ֆակուլտետի ֆրանսիական բանասիրության ամբիոնում հյուրընկալվեցին Ամիանսի Սորբոնի համալսարանների (Ֆրանսիա) դասախոսներ Լորան Բովին Ժանիվ Գերենին: Ֆրանսիական գրականության օրերի շրջանակում կազմակերպված կոնֆերանսները նվիրված էին 20-րդ դարի մոդեռնիզմի վառ ներկայացուցիչ, ֆրանսիացի մեծանուն էքզիստենիցալիստ գրող Ալբեր Կամյուին:
Կոնֆերանսին բացման խոսքով հանդես եկավ Ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ Գ. Սարգսյանը:
Զեկուցող Լորան Բովինը ներկայացրեց Ալբեր Կամյուին որպես փիլիսոփա, նիհիլիզմի քննադատ` անդրադառնալով վերջինիս մի քանի ստեղծագործություններին, («Օտարը» վիպակը, «Ըմբոստ մարդը» էսսեն այլն): Սորբոնի համալսարանի դասախոս Ժանիվ Գերենն էլ իր հերթին անդրադարձավ Ալբեր Կամյուի «Կալիգուլա» ստեղծագործությանը:
Զեկուցումների ավարտին տեղի ունեցավ քննարկում ԵՊՀ ֆրանսիական բանասիրության ամբիոնի դասախոսների, ուսանողների զեկուցողների միջ:
Նշենք նա, որ Ֆրանսիական գրականության օրերը մեկնարկել էին հոկտեմբերի 17-ին տել են չորս օր:
Կարորելով ֆրանսիական&Բ;գրականությունը, մասնավորապես 20-րդ դարի մոդեռնիզմի ուրույն գրական ուղղություններից մեկը` էքզիստենցիալիզմը՝ Ֆրանսիական բանասիրության ամբիոնը ողջունում է նմանօրինակ դասախոսությունների շարքը, որն իր էությամբ յուրօրինակ էր, քանի որ բանախոսները հենց ֆրանսիացի գիտնականներն էին: