Cross-Cultural Communication (French)
Master's programme
ԵՊՀ մագիստրատուրայի առկա ուսուցման ձով ընդունելությանը հնարավորություն ունեն դիմելու ՀՀ պետական ըստ մասնագիտությունների հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական այլ բուհերի բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտներ:
Ընդունելությունն անցկացվում է բանավոր քննության ձաչափով։
Ծրագրի նպատակն է.
- ուսանողներին տալ խոր համակողմանի գիտելիքներ, որոնք հնարավորություն կստեղծեն հասկանալու, մեկնաբանելու վերլուծելու ֆրանսերենի միջմշակութային հաղորդակցության փոխառնչության հիմնախնդիրները,
- ուսանողներին տալ այնպիսի գիտելիքներ, հմտություններ ու կարողություններ, որոնք միջմշակութային հաղորդակցության բնագավառում գործունեություն ծավալելու հնարավորություն են ընձեռում,
- զարգացնել խթանել ուսանողների՝ թարգմանչական ոլորտի գործնական հմտությունները՝ աշխատաշուկայի արդի պահանջներին համապատասխան:
Կրթական ծրագրի առարկայացանկն ընտրվել է գործաբանական տեսանկյունից՝ կարորելով ուսումնառության արդյունքում ստացած գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորությունը: Այն մշակվել է աշխատաշուկայի արդի պահանջներին համապատասխան:
Ծրագրային կողմնորոշիչներ են ծառայել նա արտասահմանյան հետյալ համալսարանների համապատասխան մագիստրոսական ծրագրերի մոդելները.
- Պոլ Վալերի Մոնպելիե 3 համալսարան («Արվեստ», «Գրականություն», «Լեզու»),
- Էքս ան Պրովանսի համալսարան («Միջմշակութային հաղորդակցություն. լեզու, գրականություն, արվեստ»),
- Լիլի համալսարան («Կիրառական լեզուներ»),
- Ֆրանշ Կոնտեի համալսարան («Կիրառական լեզվաբանություն»):
Ուսումնառությանն օժանդակում են նա Ֆրանկոֆոնիայի համալսարանական կազմակերպությունը (AUF), Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (OIF), «Էրազմուս+» ծրագիրը այլ ծրագրեր, որոնց հետ համագործակցության շնորհիվ ուսանողները հնարավորություն են ունենում կրթություն ստանալու նա Ֆրանսիայի գործընկեր համալսարաններում:
Ծրագիրը նպատակ ունի բավարարելու ինչպես տեղական, այնպես էլ միջազգային գործատուների պահանջները։ Կրթական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատել ինչպես միջազգային կազմակերպություններում (ՄԱԿ, Ֆրանսիայի դեսպանություն, «Ալիանս Ֆրանսեզ» ՓԲԸ, բիզնեսի ոլորտում առկա կազմակերպություններ), այնպես էլ պետական, մշակութային, դիվանագիտական, լրատվական, զբոսաշրջային կառույցներում, հրատարակչություններում, ոչ պետական ձեռնարկություններում այլուր։