ԵՊՀ աշխարհագրության Ãý երկրաբանության ֆակուլտետում հյուրընկալվեցին «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն, երկրաբանական գիտությունների թեկնածու Հայկ Ալոյանն ու ընկերության ներկայացուցիչները:
Պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման շրջանակում Հայկ Ալոյանը ««Երկրաբանություն» մասնագիտության զարգացման միտումները Ãý արդի հիմնախնդիրները» թեմայով դասախոսություն կարդաց:
Նա հանգամանորեն անդրադարձավ ժամանակակից աշխարհում երկրաբանի մասնագիտության առանձնահատկություններին Ãý զարգացման միտումներին, Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում առկա հնարավորություններին, ներկայացրեց Հայաստանում երկրաբանության զարգացման խոչընդոտները Ãý դրանց լուծման ուղիները։
Բանախոսն անդրադարձավ նաÃý Ամուլսարում ներդրված երկրաբանական նորամուծություններին Ãý կատարված երկրաբանական աշխատանքներին, ինչպես նաÃý ֆակուլտետի հետ համագործակցության շրջանակում իրականացվելիք առաջիկա ծրագրերին։
Դասախոսության ավարտին Հայկ Ալոյանը պատասխանեց դասախոսներին Ãý գիտաշխատողներին հետաքրքրող հարցերին:
Ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը, կարÃýորելով այսօրինակ հանդիպումները, շնորհակալություն հայտնեց Հայկ Ալոյանին Ãý «Լիդիան Արմենիա» ընկերության թիմի ներկայացուցիչներին արդյունավետ համագործակցության համար։
Նշենք, որ տարեսկզբին ԵՊՀ-ի Ãý «Լիդիան Արմենիայի» միջÃý կնքված մտադրությունների հուշագրի շրջանակում Աշխարհագրության Ãý երկրաբանության ֆակուլտետն ընկերության հետ համատեղ արդեն իսկ սկսել է մի շարք ծրագրեր, որոնք նպատակ ունեն խթանելու «Երկրաբանություն» մասնագիտության զարգացումը։