ԵրÃýանի պետական համալսարանի աշխարհագրության Ãý երկրաբանության ֆակուլտետի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի լեռնամետալուրգիայի Ãý քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի համագործակցության շրջանակում մեկնարկել է հանքարդյունաբերական ոլորտի մասնագիտական քննարկումների ծրագիր:
Ծրագիրը միտված է օգնելու ոլորտի զարգացման, ընդերքի ռացիոնալ Ãý համալիր օգտագործման, բնապահպանական Ãý առողջապահական ռիսկերի կառավարման ու մեղմման լուծումների մշակմանը՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության երկարաժամկետ զարգացման:
Նախաձեռնությունը նպատակ ունի աջակցելու ՀՀ Կառավարությանը, արդյունաբերողներին Ãý շահագրգիռ մյուս կողմերին հանքարդյունաբերության զարգացման ընտրված տարբերակների Ãý մեխանիզմների կատարելագործման գործում:
Ծրագրի շրջանակում անցկացվող առաջին քննարկման թեման նվիրված էր կրիտիկական մետաղներին, մասնավորապես լիթիումին, քանի որ հայտնի է, որ ապագայի տեխնոլոգիաների՝ էլեկտրական ավտոմեքենաների Ãý դրանց մարտկոցների, արÃýային ֆոտովոլտային վահանակների Ãý վերականգնվող էներգետիկայի զարգացման հետ, ընդհանուր առմամբ, կրկնակի աճում է նաÃý կրիտիկական մետաղների` պղնձի, նիկելի, կոբալտի, հազվագյուտ տարրերի Ãý, մասնավորապես, լիթիումի պահանջարկը։
Ս․թ․ փետրվարի 29-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կազմակերպված «ՀՀ-ում լիթիումի ուսումնասիրությունների արդի վիճակը Ãý կորզման հիմնախնդիրները» թեմայով աշխատաժողովի շրջանակում զեկույցներով հանդես եկան ԵՊՀ աշխարհագրության Ãý երկրաբանության ֆակուլտետի դասախոսներ, ե․գ․թ․, դոցենտներ Սամվել Առաքելյանը Ãý Սուրեն Ներսիսյանը՝ ներկայացնելով Հայաստանում լիթիումի ուսումնասիրությունների Ãý հետազոտությունների արդի վիճակը:
Աշխատաժողովի քննարկումներին մասնակցում էին Կառավարության, ակադեմիական շրջանակների, ինչպես նաÃý արդյունաբերական ձեռնարկությունների բարձրաստիճան պաշտոնյաներ Ãý ղեկավարներ: Աշխատաժողովը դրական արձագանքի արժանացավ մասնագիտական համայնքի կողմից:
Ելույթով հանդես եկավ նաÃý ԵՊՀ աշխարհագրության Ãý երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը։ Նա կարÃýորեց այսօրինակ մասնագիտական աշխատաժողովների կազմակերպումը, մասնավորապես կրիտիկական մետաղների հանդեպ հետաքրքրությունը, Ãý առաջարկեց կազմակերպել համանման հանդիպումների շարք:
Աշխատաժողովի մասնակիցներն առաջարկեցին հաջորդ քննարկումը նվիրել կրիտիկական մեկ այլ մետաղի՝ պղնձին, Ãý կազմակերպել արտագնա ձÃýաչափով՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: Առաջարկը ողջունեց կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հանքագործների Ãý մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը՝ պատրաստակամություն հայտնելով Կոմբինատում հյուրընկալելու պրոֆեսորադասախոսական կազմին Ãý ուսանողներին: