Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ ԵՊՀ տնտեսագիտության կառավարման ֆակուլտետի ուսանողների հանդիպումը ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի հետ: Քննարկվեցին դրամավարկային քաղաքականության ընթացիկ մարտահրավերները։
Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ տնտեսագիտության կառավարման ֆակուլտետի դեկան, դոցենտ Կառլեն Խաչատրյանը, դեկանի տեղակալ, դոցենտ Վարդան Ալեքսանյանը, ամբիոնի վարիչներ, պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներ, ինչպես նա պրոֆեսոր Ֆելիքս Արիոն (Ռումինիա) Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մոսկովյան տնտեսագիտական դպրոցի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Ինեսա Ավանեսովան (ՌԴ):
ԵՊՀ տնտեսագիտության կառավարման ֆակուլտետի նախկին շրջանավարտ, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն իր մեկնաբանություններում անդրադարձավ կանխատեսումների ոլորտում «FPAS Mark II» համակարգի դերակատարմանը, խոսեց գնաճի վերահսկման ռիսկերի կառավարման հիմնահարցերի մասին, ինչպես նա ներկայացրեց միջազգային միտումներն ու դրանց՝ Հայաստանի վրա ունեցած ազդեցությունը։
Ներկաներն իրենց հարցերն ուղղեցին «կանաչ» ֆինանսների, կապիտալի հոսքերի, համաշխարհային պարտքի արդի միտումների կառուցվածքային բարեփոխումների վերաբերյալ՝ ներգրավվելով հետաքրքիր քննարկման մեջ։
Հանդիպման ավարտին ուսանողներն այցելեցին ԿԲ դրամի թանգարան, ծանոթացան առկա ցուցանմուշներին, հայկական դրամի՝ թղթադրամների մետաղադրամների պաշտպանական հատկանիշներին: Ուսանողները ծանոթացան նա շրջանառվող հիշատակային մետաղադրամներին, հուշադրամներին, ներդրումային դրամներին:
Նմանօրինակ այցերը կարոր են ուսանողների ֆինանսական կրթության պրակտիկ գիտելիքների զարգացման, ինչպես նա Կենտրոնական բանկի ֆակուլտետի միջ կապերի ամրապնդման, զարգացման տեսանկյուններից:

