Մասնագիտական գիտելիք իմացություն
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի.
1. բացատրելու սահմանադրական, քրեական, քրեական դատավարության, քաղաքացիական, քաղաքացիական դատավարության, միջազգային իրավունքի բազմաթիվ այլ ճյուղերի տեսական հիմունքները, այդ թվում՝ ինստիտուտներն ու սկզբունքները, օրենսդրության մեկնաբանման կիրառման, արարքներին իրավական գնահատական տալու մոտեցումները սկզբունքները,
2. ներկայացնելու Հայաստանի այլ երկրների պետության իրավունքի պատմության, ինչպես նա մարդու իրավունքների հիմնախնդիրները,
3. ներկայացնելու սահմանադրական, քրեական, քրեական դատավարության, քաղաքացիական, քաղաքացիական դատավարության, միջազգային իրավունքի մի շարք այլ ճյուղերի իրավական ակտերի նախագծերի կազմմանը ներկայացվող պահանջները,
4. քննարկելու օրենսդիր, գործադիր, դատական իշխանության ոլորտներում իրականացվող քաղաքականության առումով ՀՀ այլ երկրների մոտեցումները, ՀՀ օրենսդրության ինստիտուցիոնալ համակարգի կատարելագործման հիմնական ուղղությունները,
5. ներկայացնելու ՀՀ արտասահմանյան երկրների իրավական համակարգերը, պետական իրավապահ այլ մարմինների կառուցվածքը իրավասությունները,
6. բացատրելու իրավական վեճերի լուծման, բանակցությունների վարման սկզբունքները, տեսությունները, մասնագիտական բարեվարքության կանոնները, կոռուպցիային հակադրման մեխանիզմները:
Ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի նա.
- մեկնաբանելու սահմանադրական, քրեական դատավարության, քաղաքացիական, քաղաքացիական դատավարության, աշխատանքային, էկոլոգիական, միջազգային իրավունքի մի շարք այլ ճյուղերի օրենսդրության դրույթները, այդ թվում՝ փոփոխությունները,
- գործնականում կիրառելու իրավագիտության տեսական գիտելիքները, գնահատական տալու դատական պրակտիկայում հանդիպող իրավիճակներին, փաստերին հանգամանքներին, պարզաբանելու պայմանագրերը,
- վարելու բանակցություններ, ներկայացնելու ֆիզիկական իրավաբանական անձանց, պետության համայնքի իրավունքներն ու օրինական շահերը,
- կազմելու իրավական ակտերի նախագծեր, պայմանագրեր, քննչական, դատավարական փաստաթղթեր,
- տարբերակելու պետական մարմինների իրավասությունները, գործառույթները,
- անելու առաջարկներ՝ ՀՀ օրենսդրության կատարելագործման, պետական տարածքային կառավարման, իրավապահ արդարադատության մարմինների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ,
- լուսաբանելու ՀՀ արտասահմանյան երկրների իրավական համակարգերն ու օրենսդրությունները,
- գտնելու վերլուծելու դատական իրավական այլ ակտեր, տեղեկատվություն, իրավական վիճակագրության դատական պրակտիկայի նյութերը,
- օգտվելու տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (էլեկտրոնային ոչ էլեկտրոնային),
- պահպանելու մասնագիտական էթիկայի կանոնները,
- արդյունավետորեն պլանավորելու ժամանակն ու առաջադրված խնդիրների լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները ինչպես անհատական մակարդակում, այնպես էլ խմբի կազմում գործունեություն ծավալելիս,
- ներկայացնելու մասնագիտական զեկուցումներ,
- մասնագիտական ոչ մասնագիտական հանրությանը փաստարկված կերպով ներկայացնելու, բացատրելու, ինչպես նա ստանալու իրավագիտության ոլորտին առնչվող տեղեկատվություն։
Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները
Ծրագրի շրջանավարտները կարող են արդյունավետ աշխատանք կատարել պետական տեղական ինքնակառավարման մարմիններում, դատական իշխանության, ինքնակառավարման մարմինների աշխատակազմերում, իրավապահ մարմիններում, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, իրավախորհրդատվական (փաստաբանական) գրասենյակներում, առտրային ոչ առտրային կազմակերպություններում, միջազգային կառույցներում ու կազմակերպություններում՝ զբաղեցնելով իրավաբանական բարձրագույն կրթություն պահանջող ցանկացած հաստիք:
Ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն ուսումը շարունակելու ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում: