Ծրագրի մասին
̸ասնագիտություն՝&²Բú²õ±è;«Իրավագիտություն», ուսուցման ձևը՝ առկա, տևողությունը՝ 3 կիսամյակ, ուսման վարձի&²Բú²õ±è;չափը՝ յուրաքանչյուր կիսամյակ՝ 500 000 ՀՀ դրամ, շնորհվող որակավորումը՝ իրավագիտության մագիստրոս։
Ծրագրի&²Բú²õ±è;ղեկավար՝ ԵՊՀ&²Բú²õ±è;եվրոպական&²Բú²õ±è;Ãý&²Բú²õ±è;միջազգային&²Բú²õ±è;իրավունքի&²Բú²õ±è;ամբիոնի&²Բú²õ±è;ասիստենտ, ի.գ.թ., ՀՀ վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե&²Բú²õ±è;Կիրակոսյան
Ծրագրի&²Բú²õ±è;նպատակներն&²Բú²õ±è;են.
ուսանողներին ծանոթացնել միջազգային իրավունքի սկզբունքներին և հիմունքներին, տրամադրել խոր և համակողմանի գիտելիքներ միջազգային դատարանների և արբիտրաժային վարույթների վերաբերյալ,
ներկայացնել միջազգային իրավական վեճերի կարգավորման տարբեր ատյանների դերը, գործունեությունն ու առանձնահատկությունները, միջազգային իրավական վեճերի կարգավորման տարբեր փուլերը՝ բանակցություններից մինչև վերջնական վճռի ճանաչումն և կատարումը,
գնահատել ներպետական իրավունքի դերը միջազգային իրավական վեճերի կարգավորման գործընթացում, ինչպես նաև զարգացնել գրավոր և բանավոր փաստարկումների հմտությունները:
Ծրագրի վերջնարդյունքները
Ծրագրի բարեհաջող ավարտին ուսանողն ունակ կլինի վերլուծելու միջազգային իրավունքի տեսությանը և պրակտիկային առնչվող խնդիրներ ու հարցեր, ներկայացնելու միջազգային իրավական վեճերի կարգավորման տարբեր ատյանների դերը, գործունեությունը և առանձնահատկությունները, պարզաբանելու միջազգային իրավական վեճերի կարգավորման տարբեր փուլերը՝ բանակցություններից մինչև վերջնական վճռի ճանաչումն ու կատարումը, մեկնաբանելու ներպետական և միջազգային իրավունքի ընդհանուր և տարբերակիչ գծերը, գնահատելու ներպետական իրավունքի դերը միջազգային իրավական վեճերի կարգավորման գործընթացում, կազմելու սահմանված ձևի դատավարական փաստաթղթեր (հայց, հայցի պատասխան, միջնորդություններ, առարկություններ, և այլն), ներկայացնելու և պաշտպանելու վստահորդի շահերը՝ բանավոր փաստարկման հմտությունների հիման վրա, կատարելու իրավագիտական հետազոտություններ և ուսումնասիրություններ:
«Իրավագիտություն» մասնագիտությամբ «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելությունը կկազմակերպվի հատուկ կարգի հիման վրա՝ մրցույթի արդյունքներով, և բաղկացած կլինի երկու փուլերից։
Առաջին փուլ. փաստաթղթերի ուսումնասիրություն
Դիմելու համար անհրաժեշտ է առցանց եղանակով լրացնել , ինչպես նաև ica@ysu.am էլեկտրոնային հասցեին ուղարկել հետևյալ փաստաթղթերը.
- անգլերենով կազմված մոտիվացիոն նամակ, որում դիմորդը պետք է ներկայացնի ծրագրին մասնակցելու ցանկության դրդապատճառները, ծրագիրն ավարտելուց հետո իր մասնագիտական գործունեության հեռանկարը՝ անդրադարձ կատարելով նաև իր այն կարողություններին, որոնք ընդունող հանձնաժողովը պետք է հաշվի առնի ծրագրին դիմորդի մասնակցությունը հաստատելու համար,
- անգլերենով կազմված կենսագրական թերթիկ (CV),
- առկայության դեպքում՝ վերաբերելի այլ փաստաթղթեր (կարճաժամկետ կամ երկարաժամկետ կրթական ծրագրերի մասնակցությունը հավաստող դիպլոմների, հավաստագրերի պատճենները)։
Երկրորդ փուլ. հարցազրույց
Հարցազրույցը կանցկացվի անգլերենով, որի ընթացքում դիմորդից կպահանջվի բանավոր ներկայացնել ծրագրին դիմելու իր դրդապատճառները (մոտիվացիան), ինչպես նաև կստուգվեն դիմորդի վերլուծական կարողությունները միջազգային իրավունքի վերաբերյալ նախապես հանձնարարված հիպոթետիկ իրավիճակի վերլուծության արդյունքներով։ Հիպոթետիկ իրավիճակի նկարագրությունը կտրամադրվի միայն ընդունելության առաջին փուլը հաղթահարած դիմորդներին։
Ընդունելության հայտ ներկայացնելու համար դիմորդը պետք է ունենա՝
- իրավագիտության բակալավրի աստիճան,
- բարձր առաջադիմություն,
- անգլերենի գերազանց իմացություն,
- վերլուծական կարողություններ,
- միջազգային հանրային իրավունքի իմացություն,
- միջազգային դատարանների և արբիտրաժի վերաբերյալ խոր գիտելիքներ ուսումնասիրելու կարողություն և ցանկություն,
- գիտական մեթոդների կիրառմամբ իրավագիտության ոլորտում գիտական հետազոտություն կատարելու հակում և կարողություն։
«Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտները կարող են մասնագիտական գործունեություն ծավալել՝
- պետական կառավարման մարմիններում (ՀՀ Կառավարություն, արտաքին գործերի նախարարություն, արդարադատության նախարարություն, ՄԻՊ գրասենյակ և այլն),
- օտարերկրյա ներդրումներով զբաղվող կազմակերպություններում,
- փաստաբանական և իրավախորհրդատվական գրասենյակներում,
- մասնավոր ընկերություններում,
- հասարակական կազմակերպություններում,
- միջազգային կառույցներում և կազմակերպություններում:
Ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն շարունակելու հետբուհական ուսումը ԵՊՀ ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում:
«Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական ծրագրի ընդունելության հիպոթետիկ իրավիճակի նմուշներ
Աղբյուրներ
- ․
- ․&²Բú²õ±è;
- ․&²Բú²õ±è;
- ․&²Բú²õ±è;
- ․
- ․&²Բú²õ±è;
- ․
- ․
- ․
Հետադարձ կապ
Էլհասցե¸¿ ica@ysu.am
Հեռ.¸¿&²Բú²õ±è;(+374 60) 710 255