ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդը «Խաչատրյան» ընկերությունների խումբը մարտի 20-ին համատեղ կազմակերպել են հանդիպում-քննարկում ֆակուլտետի ուսանողների հետ։
Հանդիպման ընթացքում ընկերության համահիմնադիրների կողմից ներկայացվեցին.
- գործունեության անցած ճանապարհը, զարգացման տեսլականը
- ընկերության կազմում գտնվող քիմիական արտադրության ոլորտի բրենդերի գործունեության առանձնահատկությունները՝
- «Կաթիլ» կենցաղային մաքրող միջոցների արտադրություն,
- ավտոխնամքի, լվացման միջոցների արտադրություն
- գործատու - ուսանող՝ ապագա մասնագետ համագործակցության հնարավորությունները, աշխատանքային հեռանկարները ուսանողների համար։
Շնորհակալություն ենք հայտնում հանդիպման բանախոսներ՝ «Խաչատրյան» ընկերությունների խմբի համահիմնադիրներ Արթուր Կարեն Խաչատրյաններին՝ հանդիպման ընթացքում ուսանողների հարցերին սպառիչ պատասխաններ տալու ծավալած պրոդուկտիվ քննարկման համար, հուսով ենք, որ համագործակցությունը կլինի շարունակական։