Լազարյան ճեմարանը և հայ մեծերը. համահայկական գիտաժողով ԵՊՀ-ում
ԵՊՀ 8-րդ մասնաշենքի դահլիճ
Ս.թ. սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ին, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում տեղի կունենա «Լազարյան ճեմարանը և հայ մեծերը» խորագրով համահայկական գիտաժողովը, որը կազմակերպվում է Համազգային հայ կրթական և մշակութային միության հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ և Հայ բանասիրության ֆակուլտետի, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ պատմության և Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտների համագործակցությամբ:
Գիտաժողովին ներկա կլինեն գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները՝ ՀՀ ԳԱԱ պատմության և Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտների տնօրենները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ուսանողներ և հյուրեր: