«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում ԵՊՀ-ի և Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական հիմնական կազմի համար` 2026/2027 ուսումնական տարում 1 շաբաթ (8 ժամ) դասավանդելու նպատակով:
Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գրասենյակի :
Ծրագրի հայտերն ընդունվում են :
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. նոյեմբերի 11-ը` ժամը 14։00-ն:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան