«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում ԵՊՀ-ի և Մալագայի, Կադիսի, ինչպես նաև Հուելվայի համալսարանների (Իսպանիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ պրոֆեսորադասախոսական հիմնական կազմի համար` 2026/2027 ուստարվա 2-րդ կիսամյակում մեկ շաբաթ ժամկետով 8 ժամ դասախոսություն ներկայացնելու համար:
Անգլերենի/իսպաներենի գերազանց իմացությունը պարտադիր է։
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկություն ֆինանսավորման և ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գրասենյակի :
Ծրագրի հայտերն ընդունվում են առցանց՝
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. նոյեմբերի 24-ը` ժամը 14։00-ն:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան