November 09, 2026 | 12:27
Կրթություն
Հասարակություն
ԵՊՀ-ում մեկնարկել է «ArcGIS Desktop»-ի կիրառման դասընթաց՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների համար
Ժամանակակից բնապահպանությունն ու ընդերքօգտագործման վերահսկողությունը դժվար է պատկերացնել առանց թվային ճշգրիտ տվյալների և տարածական վերլուծությունների: Այս նպատակով ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում մեկնարկել է «ArcGIS Desktop» աշխարհագրական տեղեկատվական համակարգի առանձնահատկություններին նվիրված հատուկ դասընթացը՝ նախատեսված ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասնագետների համար:
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջև կնքված համագործակցության&²Բú²õ±è;հուշագրի շրջանակում նոյեմբերի 6-ից դեկտեմբերի 25-ը կանցկացվի «ArcGIS Desktop» աշխարհագրական տեղեկատվական համակարգին նվիրված 32-ժամյա ընդհանուր ծավալով դասընթացը։ Ծրագիրը մշակվել է տեսչական մարմնի աշխատակիցների համար՝ նպատակ ունենալով զարգացնելու նրանց մասնագիտական կարողություններն աշխարհագրական տեղեկատվական համակարգերի կիրառման, տարածական տվյալների մշակման և վերլուծության ուղղություններով։
Դասընթացի շրջանակում մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերելու «ArcGIS Desktop» ծրագրային միջավայրում աշխատելու գործնական գիտելիքներ և հմտություններ, որոնք կարող են կիրառվել տեսչական գործունեության, բնապահպանական վերահսկողության, տարածական տվյալների վերլուծության և ընդերքօգտագործման ոլորտում կատարվող աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով։
Ըստ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանի և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վաղարշակ Ամիրխանյանի՝ այս համագործակցությունը կարևոր քայլ է գիտակրթական ներուժը պետական կառավարման և վերահսկողական գործառույթներում կիրառելու, ինչպես նաև մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման ուղղությամբ։
ԵՊՀ-ի և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջև ակտիվ համագործակցությունը կարևոր քայլ է համալսարանական գիտական ներուժը պետական կառավարման համակարգի գործնական խնդիրների լուծմանն ուղղելու և մասնագիտական կարողությունների շարունակական զարգացումն ապահովելու ճանապարհին։
Նշենք, որ նմանատիպ վերապատրաստման դասընթացներ կազմակերպվել են նաև նախորդ տարի։ Համագործակցությունն արդեն ձևավորվում է որպես շարունակական գործընթաց՝ նպատակ ունենալով նպաստելու տեսչական մարմնի աշխատակիցների մասնագիտական որակավորման բարձրացմանը, ժամանակակից աշխարհագրական տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ընդլայնմանը և համալսարան-պետական կառույց համագործակցության ամրապնդմանը։




