«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանի և Վուպպերտալի համալսարանի (Գերմանիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն ֆիզիկայի և քիմիայի ոլորտների ԵՊՀ պրոֆեսորադասախոսական հիմնական կազմի համար՝ 2026/2027 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում 1 շաբաթ ժամկետով 8 ժամ դասավանդելու նպատակով։
Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է։
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը։
Ծրագրի հայտերն ընդունվում են :
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. դեկտեմբերի 8-ը՝ ժամը 17:00-ն։
Վուպպերտալի համալսարանում պրոֆեսոր գտնելու և հրավեր ստանալու հարցերով կապ հաստատել հետևյալ էլհասցեի միջոցով՝ potikha@uni-wuppertal.de
Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ.՝ (+374 60) 710 136 (ներքին՝ 11-36)
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան
Էլհասցե՝ lia_evoyan@ysu.am