«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանի և Վուպպերտալի համալսարանի (Գերմանիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է 1 ասպիրանտի շարժունություն ֆիզիկայի, քիմիայի կամ կենսաբանության ոլորտում՝ 2026/2027 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում հետազոտական աշխատանք կատարելու նպատակով։
Գերմաներենի կամ անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացությունը պարտադիր է։
Ծրագրով դրամաշնորհառուին տրամադրվում է անհատական կրթաթոշակ և ճանապարհածախս։
Ծրագրի հայտերն ընդունվում են :
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. դեկտեմբերի 8-ը՝ ժամը 17:00-ն։
Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ.՝ (+374 60) 710 136 (ներքին՝ 11-36)
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան
Էլհասցե՝ lia_evoyan@ysu.am