Իրավագիտության ֆակուլտետի դիմորդներին
ԵՊՀ «Իրավագիտություն» մասնագիտության մագիստրատուրայի առկա հեռակա ուսուցման ձերով ընդունելության մրցույթներին կարող են մասնակցել միայն «Իրավագիտություն» մասնագիտությամբ բակալավրի որակավորում ունեցող շրջանավարտները:
*Առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար գրել law@ysu.am էլհասցեին:
Փիլիսոփայության հոգեբանության ֆակուլտետի դիմորդներին
ԵՊՀ «Հոգեբանություն» մասնագիտության «Անձի հոգեբանություն հոգեբանական խորհրդատվություն» «Մանկական հոգեբանություն հոգեթերապիա» կրթական ծրագրերի ընդունելության մրցույթներին մասնակցելու համար առավելություն կհամարվի.
«Հոգեբանություն» մասնագիտությամբ բակալավրի որակավորումը:
Առաջադիմությունը (ՄՈԳ):
Հոգեկան առողջության ոլորտում /կամ սոցիալական խնամքի ոլորտում կամավորական աշխատանքի փորձը /կամ անցած վերապատրաստումները:
ԵՊՀ «Հոգեբանություն» մասնագիտության «Ընտանիքի հոգեբանություն» կրթական ծրագրի ընդունելության 2-րդ փուլի վճարովի տեղերի մրցույթին մասնակցելու համար պարտադիր է հետյալ պահանջներից որէ մեկը.
«Հոգեբանություն» մասնագիտությամբ բակալավրի որակավորում:
Հարակից մասնագիտությամբ («Փիլիսոփայություն», «Մանկավարժություն», «Սոցիալական մանկավարժություն», «Սոցիոլոգիա», «Սոցիալական աշխատանք», «Կենսաբանություն» «Բուժական գործ») կրթության առկայություն:
«Մանկավարժի» լրացուցիչ որակավորման առկայություն:
Մասնագիտական ոլորտում 3-5 տարվա աշխատանքային փորձը հավաստող տեղեկանք:
*Հավելյալ տեղեկություններ ստանալու համար գրել phil_psy@ysu.am էլհասցեին:
Ֆարմացիայի ինստիտուտի դիմորդներին
ԵՊՀ «Ֆարմացիա» մասնագիտության «Ֆարմացիա» կրթական ծրագրի ընդունելության 2-րդ փուլի վճարովի տեղերի մրցույթի համար հայտեր կարող են ներկայացնել ինչպես «Ֆարմացիա», «Դեղագործություն», «Դեղագործական քիմիա», «Բուժական գործ» «Ստոմատոլոգիա» մասնագիտություններով բակալավրիատի, այնպես էլ հարակից մասնագիտություններով «Կենսաբանություն», «Անատոմիա ֆիզիոլոգիա», «Կենսաքիմիա» դասընթացներից կրեդիտներ ունեցող շրջանավարտները:
ԵՊՀ «Ֆարմացիա» մասնագիտության «Դեղերի որակի վերահսկում» կրթական ծրագրի ընդունելության 2-րդ փուլի վճարովի տեղերի մրցույթի համար հայտեր կարող են ներկայացնել «Ֆարմացիա», «Դեղագործություն», «Դեղագործական քիմիա», «Բուժական գործ», «Ստոմատոլոգիա», «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն» «Կենսաքիմիա» մասնագիտությունների բակալավրիատի շրջանավարտները:
*Հավելյալ տեղեկություններ ստանալու համար գրել pharmacy@ysu.am էլհասցեին: