ԽՍՀ̸ ԳԱ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ծնվել է 1873 թ. նոյեմբերի 22-ին Ախալցխայում; 1880-1883 թթ. սկզբնական կրթությունը ստացել է ծննդավայրի Կարապետյան վարժարանում, 1883-1893 թթ. սովորել է Թիֆլիսի առաջին գիմնազիայում, 1893-1897 թթ.՝ Ենայի, Լայպցիգի Ստրասբուրգի համալսարաններում ու արժանացել փիլիսոփայության դոկտորի աստիճանի: 1898 թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի արելյան լեզուների, 1909 թ.՝ Դորպատի (այժմ՝ արտու) համալսարանի իրավաբանական ֆակուլտետները:
1900-1905 թթ. դասավանդել է Էջմիածնի Գորգյան ճեմարանում, 1905-1907 թթ.՝ Թիֆլիսի առաջին երկրորդ արական գիմնազիաներում, 1906-1907 թթ.՝ Ներսիսյան դպրոցում, 1911-1913 թթ.՝ Բաքվի ժողովրդական համալսարանում 1915-1919 թթ.՝ առտրային դպրոցում: 1919 թ. դեկտեմբերին հրավիրվել է ԵՊՀ, նշանակվել պատմալեզվաբանական ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, 1920-1921 թթ.՝ ռեկտոր, 1922-1923 թթ.՝ արելագիտության պատմագրական ֆակուլտետների դեկան, 1921-1925 թթ.՝ հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ, 1925-1931թթ.՝ նույն ամբիոնի պրոֆեսոր:
1925 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում, 1938 թ.՝ պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1925 թ. ընտրվել է Հայաստանի գիտության արվեստի ինստիտուտի անդամ, 1939 թ.՝ ԽՍՀ̸ ԳԱ ակադեմիկոս, 1943 թ.՝ հաստատվել ՀԽՍՀ ԳԱ հիմնադիր անդամների կազմում:
ԵՊՀ-ում նա առաջինն է դասավանդել հայ ժողովրդի հին միջնադարյան պատմություն: 1931 թ. ընդհատել է մանկավարժական գործունեությունը զբաղվել միայն գիտական աշխատանքով:
Նա հայ քննական պատմագիտության ականավոր ներկայացուցիչներից է: Հեղինակ է հայերեն, ռուսերեն գերմաներեն ավելի քան 150 աշխատությունների՝ նվիրված հայոց հին միջնադարյան պատմությանն ու բանասիրությանը, պատմական աշխարհագրությանը, չափագիտությանն ու մշակույթին: Զբաղվել է հունական փիլիսոփայական երկերի հայերեն թարգմանությունների, հունաբան դպրոցի գործունեության, հատկապես Դավիթ Անհաղթի իմաստասիրական ժառանգության ուսումնասիրությամբ: Այս բնագավառում հայագիտական մնայուն արժեք է «Հունաբան դպրոցը նրա զարգացման շրջանները» (Վիեննա, 1928) ուսումնասիրությունը: Հայ պատմագիտական մտքի մնայուն գործերից են հին միջնադարյան Հայաստանի հասարակական-տնտեսական հարաբերություններին նվիրված «Հայաստանի առտրի քաղաքների մասին» (ռուս., Եր., 1930, 1954, 1985), «Ֆեոդալիզմը հին Հայաստանում» (Եր., 1934, 1981), «Կշիռները չափերը հնագույն հայ աղբյուրներում» (Եր., 1930, 1985), «Հին Հայաստանի գլխավոր ճանապարհները» (Եր., 1936, 1985), «իգրան Բ Հռոմը» (Եր., 1940, 1972, 1977, ռուս.՝ 1943, ֆրանս.՝ 1963) այլ մենագրություններ:
եռնարկել է «Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության» բազմահատոր աշխատության ստեղծումը՝ նպատակ ունենալով շարադրել Հայաստանի մ. թ. ա. VI – մ. թ. XVI դարերի ամբողջական պատմությունը (հ. I-III, 1945, 1952, 1957, նա՝ 1977, 1978), որը, սակայն, մնացել է անավարտ: Դեռս 1902 թ., Հր. Աճառյանի աշխատակցությամբ, հրատարակել է XII – XIX դարերի հայկական վկայաբանական գրականության հայտնի
բոլոր բնագրերը (հ. I-II), գիտական հրատարակության է պատրաստել հին հունական փիլիսոփաների (Նոնոս, Էլի աս, Զե նոն Ստոիկ, Արիստոտել այլք) երկերի հայերեն թարգմանությունների բնագրերը:
1935 թ. արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:
Պարգատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, բազմաթիվ&Բ;մեդալներով, պատվոգրերով:
Վախճանվել է 1952 թ. փետրվարի 4-ին Երանում: Աճյունն ամփոփված է Կոմիտասի անվան այգու պանթեոնում:
Երանի երյան փողոցի թիվ 62 շենքի դիմաց կանգնեցված է հուշասյուն:
Նրա բրոնզաձույլ կիսանդրին դրված է ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում: