Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ծնվել է 1903 թ. նոյեմբերի 22-ին Վանի նահանգի Գավաշ գավառի Պատականց գյուղում: Ավարտել է Երանի թեմական դպրոցը, 1928 թ.՝ ԵՊՀ իրավատնտեսագիտական ֆակուլտետը ստացել տնտեսագետի որակավորում:
1930-1933 թթ. սովորել է ̸ոսկվայի Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտում ստացել փիլիսոփայության պատմաբանի որակավորում:
1933 թ. պաշտպանել է թեկնածուական, 1945 թ.՝ դոկտորական ատենախոսություն: 1936 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:
1922 թ. եղել է կոմերտմիության Արտաշատի շրջանային կոմիտեի, այնուհետ՝ Էջմիածնի գավառային կոմիտեի քարտուղար, Հայաստանի կոմերիտմիության կենտկոմի մամուլի բաժնի վարիչ, 1923-1933 թթ.՝ «Ավանգարդ» թերթի խմբագիր, 1933-1935 թթ.՝ Լենինականի (այժմ՝ Գյումրի) ̸Կ բաժնի պետի տեղակալ, 1935-1936 թթ.՝ Երանի ՄԼԻ տնօրեն, ՀԿ(բ)Կ ԿԿ կուլտուրայի բաժնի վարիչի տեղակալ, կուսդպրոցի վարիչ, պատմության գրականության ինստիտուտի տնօրեն, բուհերի վարչության պետ, ԵՊՀ փիլիսոփայության ամբիոնի վարիչ, ՀԳ̸ քարտուղար, «Գրական թերթի» խմբագիր:
1937 թ. ապրիլ-օգոստոս ամիսներին եղել է ԵՊՀ ռեկտոր: 1937 թ. նոյեմբերի 5-ին ձերբակալվել է՝ մեղադրվելով հակահեղափոխական, աջ տրոցկիստական, ազգայնական կազմակերպության անդամ լինելու, Հայաստանը Խորհրդային ̸իության կազմից անջատելու ուղղությամբ վնասակար աշխատանքներ կատարելու մեջ: 1938 թ. հուլիսի 20-ին դատապարտվել է 12 տարվա ազատազրկման ուղղիչ աշխատանքային գաղութում՝ 5 տարի քաղաքական իրավունքի զրկմամբ ամբողջ գույքի բռնագրավմամբ: Սակայն 1941 թ. մարտի 6-ին դատավճիռը համարվել է չեղյալ, նա ազատվել է պատժի կրումից:
1941-1948 թթ. եղել է ԵՊՀ փիլիսոփայության ամբիոնի պրոֆեսոր, 1948-1955 թթ.՝ Վիլնյուսի համալսարանի փիլիսոփայության&Բ;ամբիոնի վարիչ, ապա՝ նույն ամբիոնի պրոֆեսոր, 1955-1970 թթ.՝ ԵՊՀ փիլիսոփոայության, 1970-1978 թթ.՝ փիլիսոփայության պատմության գիտական աթեիզմի, ապա՝ փիլիսոփայության պատմության ամբիոնի վարիչ, 1978-1981 թթ.՝ նույն ամբիոնի պրոֆեսոր:
Հայագիտության կարորագույն բնագավառներից մեկի՝ հայ փիլիսոփայության պատմության ուսումնասիրության սկզբնավորողներից է: Հեղինակ է 100-ից ավելի գիտական հոդվածների, գրքերի ու մենագրությունների, որոնցից են՝ «Հեգելի զարգացման ուսմունքը մարքսիզմ լենինիզմը» (Եր., 1934), «Գիտությունը նրա դերը» (ռուս., Եր., 1956), «̸արքսիստական տրամաբանությունը որպես դիալեկտիկա իմացության տեսություն» (ռուս., Եր., 1963), «Հայ փիլիսոփայական մտքի պատմություն» (հհ. 1-4, Եր., 1956 – 1965, մեկ գրքով՝ ռուս., 1972 հայերեն՝ 1976), «Դավիթ Անհաղթ» (Եր., 1980), «իլիսոփայության հանգուցային հիմնահարցերը միջնադարյան հայ փիլիսոփաների մոտ» (ռուս., Եր., 1981) այլն:
̸եծ վաստակ ունի փիլիսոփայական կադրերի պատրատման գործում. երկար տարիներ եղել է փիլիսոփայության մասնագիտական խորհրդի նախագահ, ղեկավարել բազմաթիվ ասպիրանտների, նպաստել ԵՊՀ–ում փիլիսոփայության բաժնի, ապա՝ ֆակուլտետի ստեղծմանը:
1963 թ. արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:
Պարգատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:
Վախճանվել է 1981 թ. ապրիլի 10-ին Երանում:
Երանի Աբովյան փողոցի թիվ 39 շենքի պատին ամրացված է հուշատախտակ: