ԽՍՀ̸ ԳԱ ակադեմիկոս
Ծնվել է 1904 թ. փետրվարի 12-ին Կապանի շրջանի Կավարտ գյուղում: Երկու տարի տեղի դպրոցում սովորելուց հետո՝ 1912 թ., ուսումը շարունակել է Շուշիի ռեալական դպրոցում:
1921-1928 թթ. կոմերիտական ղեկավար աշխատանք է կատարել Կապանի, Լենինականի (այժմ՝ Գյումրի), Երանի գավառային քաղաքային կոմիտեներում: Եղել է ԼԿԵ̸ կենտկոմի նախագահության Անդրերկրկոմի բյուրոյի անդամ: 1928-1929 թթ. սովորել է ̸ոսկվայի Գ. Պլեխանովի անվան ժողովրդական տնտեսության ինստիտուտում, 1933-1936 թթ.՝ Կարմիր պրոֆեսուրայի ագրարային ինստիտուտում: 1929-1937 թթ. կատարել է կուսակցական ղեկավար աշխատանք: Եղել է շրջկոմի առաջին քարտուղար Արմավիրի, ̸իկոյանի (այժմ՝ Եղեգնաձոր) Երանի Կիրովյան շրջաններում: 1926-1937 թթ. եղել է ՀԿ(բ)Կ ԿԿ անդամ:
1937 թ. օգոստոսի 7-ին նշանակվել է ԵՊՀ ռեկտոր, բայց ընդամենը մեկուկես ամիս անց ազգայնականներին հատկապես «ժողովրդի թշնամի, հայտնի ազգայնական» համարված Աղասի Խանջյանին պաշտպանելու մեղադրանքով ազատել են պաշտոնից, գործը հանձնել ՆԳ մարմիններին, իսկ իրեն բանտարկել: Սակայն նա կարողացել է ապացուցել իր անմեղությունը 1939 թ. հունիսի 11-ին ազատ է արձակվել:
Հայրենական պատերազմի առաջին իսկ օրերից կամավոր մեկնել է բանակ ծառայել մինչ պատերազմի ավարտը:
1946-1952 թթ. աշխատել է Բաքվի պետական համալսարանում որպես դեկան, ապա՝ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր: Այնուհետ տեղափոխվել է ̸ոսկվա, աշխատել ԽՍՀ̸ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում որպես բաժնի վարիչ, ապա՝ տնօրենի տեղակալ: 1956 թ. նրա գործուն մասնակցությամբ ստեղծվել է ԽՍՀ̸ ԳԱ համաշխարհային էկոնոմիկայի ու միջազգային հարաբերությունների ինստիտուտը, որի անփոփոխ տնօրենն էր մինչ կյանքի վերջը:
Հեղինակ է շուրջ 100 գիտական աշխատությունների, որոնցից շատերը լույս են տեսել նա օտար լեզուներով: ւշագրավ են նրա «Кризис, мирового капитализма на современном этапе» (М., 1960), «Борьба двух систем и мировое развитие» (М., 1964), «նտեսագիտական ընտիր երկեր» (Եր., 1971) աշխատությունները:
1958 թ. ընտրվել է ԽՍՀ̸ ԳԱ թղթակից անդամ, 1963 թ.՝ ակադեմիկոս, էկոնոմիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար: Եղել է ԽՍՀ̸ ԳԽ պատգամավոր, Խորհրդային մեծ հանրագիտարանի գիտական խորհրդի անդամ:
Պարգատրվել է Լենինի շքանշանով ու բազմաթիվ մեդալներով:
Վախճանվել է 1965 թ. հուլիսի 18-ին ̸ոսկվայում: