Հասարակական-քաղաքական գործիչ
Ծնվել է 1895 թ. մարտի 25-ին Թիֆլիսում: 1916 թ. Ներսիսյան դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Էջմիածնի Գորգյան ճեմարան:
1917 թ. փետրվարյան հեղափոխությունից հետո Թիֆլիսում աշխատակցել է բոլշիկյան կուսակցության Թիֆլիսի կոմիտեի օրգան «Բանվորի կռիվ» թերթին:
1921 թ. Վրաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո անցել է մանկավարժական հասարակական-քաղաքական աշխատանքի: Մինչ 1924 թ. վարել է 76-րդ աշխատանքային դպրոցի տեսչի պաշտոնը՝ համատեղությամբ աշխատելով նա Թիֆլիսի ժողկրթբաժնում ուսուցիչների արհմիությունում: Այնուհետ կուսակցական պաշտոններ է վարել Վրաստանի կոմկուսի Թիֆլիսի քաղաքային կոմիտեում, ապա՝ Վրաստանի կոմկուսի կենտկոմում, կուսակցության Անդրերկրկոմում այլն: 1932-ից միաժամանակ խմբագրել է Վրաստանի կոմկուսի կենտկոմի օրգան «Պրոլետար» հայերեն օրաթերթը:
Այդ տարիներին մասնակցել է Թիֆլիսի Հայ արվեստի տան աշխատանքներին գլխավորել Վրաստանի գրողների միության հայկական բաժանմունքը: 1922-ից խմբագրել է Թիֆլիսի «Կարմիր ծիլեր» հայերեն մանկական ամսագիրը: 1920-ական թթ. վերջերին համատեղությամբ աշխատել է որպես Թիֆլիսի հայկական պետական դրամատիկական թատրոնի տնօրեն ու գեղարվեստական ղեկավար:
1934-ից եղել է «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագիր, ապա՝ ՀԿ(բ)Կ ԿԿ կուլտուրա յի պրոպագանդայի բաժնի վարիչ, ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսար, արվեստի գործերի վարչության պետ, ռադիոկոմիտեի նախագահ, 1947 – 1948 թթ.՝ ԵՊՀ ռեկտոր:
Երկար տարիներ դասավանդել է Անդրկովկասյան կոմունիստական համալսարանում, ԵՊՀ -ում, կուսակցական դպրոցում, կոնսերվատորիայում այլուր:
Վախճանվել է 1948 թ. դեկտեմբերի 3-ին Երանում:
Նրա անունով է կոչվում Երանի թիվ 82 միջնակարգ դպրոցը