Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ծնվել է 1912 թ. նոյեմբերի 23-ին Երանում: 1936 թ. ավարտել է ̸ոսկվայի Վ. Կույբիշի անվան ռազմաճարտարագիտական ակադեմիան աշխատանքի անցել Սան-Զանգուշին վարչությունում որպես ճարտարագետ, միաժամանակ դասավանդել ԵրՊԻ- ում:
1937 թ. ընդունվել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) պոլիտեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրա: 1941 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն մեկնել ռազմաճակատ: 1945 թ. զորացրվել է, վերադարձել Հայաստան վերսկսել իր գիտամանկավարժական գործունեությունը: 1949 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: 1950 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում, նույն թվականին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս:
1952-1955 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար: 1955 թ. նշանակվել է ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի մեխանիկայի ինստիտուտի սողքի ամրության նորաստեղծ լաբորատորիայի վարիչ, 1959 թ. ընտրվել ՀԽՍՀ ԳԱ փոխնախագահ:
1945-1951 թթ. դասավանդել է ԵրՊԻ-ում, 1951-ից՝ ԵՊՀ-ում՝ լինելով տեսական մեխանիկայի ամբիոնի պրոֆեսոր, 1958-1978 թթ.՝ առաձգականության պլաստիկության տեսության (այժմ՝ հոծ միջավայրի մեխանիկա) ամբիոնի վարիչ:
1961 թ. նշանակվել է ԵՊՀ ռեկտոր: Նրա նախաձեռնությամբ ԵՊՀ-ում ստեղծվել են բջջաբանության ամբիոնը, ՀԽՍՀ ԳԱ ԵՊՀ միացյալ հաշվողական կենտրոնը, ամրապնդվել ԵՊՀ գիտական ուսումնական կապերը ̸ոսկվայի, Լենինգրադի պետական համալսարանների, ինչպես նա ԽՍՀ̸ արտասահմանյան այլ առաջնակարգ բուհերի ու գիտական կենտրոնների հետ:
Հեղինակ է շուրջ 200 գիտական աշխատությունների, այդ թվում՝ ութ հիմնարար մենագրության: Նրա «Սողքի տեսության մի քանի հարցեր» (̸., 1952) մենագրությունը հրատարակվել է անգլերեն, ֆրանսերեն, չինարեն, իսկ առանձին գլուխներ՝ նա գերմաներեն, լեհերեն ռումիներեն:
1962-1975 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԽ Նախագահության նախագահ:
1975 թ. տեղափոխվել է ̸ոսկվա գլխավորել ԽՍՀ̸ ԳԱ մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտի առաձգակամածուցիկ մարմինների մեխանիկայի բաժինը՝ զուգահեռաբար ղեկավարելով նա ՀԽՍՀ ԳԱ մեխանիկայի ինստիտուտի առաձգակամածուցիկության տեսության բաժինը:
Երկար տարիներ եղել է ԽՍՀ̸ տեսական կիրառական մեխանիկայի գծով ազգային կոմիտեի նախագահության անդամ, «Հայկական ԽՍՀ ԳԱ տեղեկագիր, մեխանիկա» գիտական պարբերականի գլխավոր խմբագիր:
Բազմիցս ընտրվել է ՀԽՍՀ ԽՍՀ̸ ԳԽ պատգամավոր:
1962 թ. արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:
Պարգատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, Հայրենական պատերազմի I, II աստիճանի, Կարմիր աստղի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով:
Վախճանվել է 1993 թ. հունվարի 18-ին ̸ոսկվայում: