Ս.թ. հոկտեմբերի 17-ից մեկնարկում է ԵՊՀ ֆոտոնիկայի արհեստական բանականության լաբորատորիայի որձարարական օպտիկայի տասշաբաթյա անվճար դպրոցը:
Դպրոցին մասնակցելու հնարավորություն ունեն ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի&Բ;բարձր կուրսերի ուսանողներն ու շրջանավարտները, որոնք ցանկանում են զարգացնել իրենց գիտելիքները փորձարարական օպտիկայի ոլորտում:
Դպրոցի շրջանակում ուսումնասիրվելու են օպտիկական տարրեր (հայելիներ, ոսպնյակներ, ճառագայթների բաժանիչներ, խտության գունային զտիչներ, գլանի ցրման պրիզմաներ, բեռացնողներ, ալիքային թիթեղներ), օպտիկական սարքեր (լազեր, մանրադիտակ, հզորության հաշվիչ, տեսախցիկ, սպեկտրոմետր, փուլային ամպլիտուդային տարածական լույսի մոդուլատորներ), օպտիկական նյութեր (հեղուկ բյուրեղներ, քիրալային դոպանտներ, շաքարավազ-հեղուկ խառնուրդ):
Գիտափորձերը կատարվելու են հետյալ ոլորտներում՝
- օպտիկական պատկերում,
- օպտիկական սպեկտրոսկոպիա,
- օպտիկական բեռաչափություն,
- լույսի տարածական մոդուլյացիա:
Դպրոցում սովորելու հնարավորություն է ստանալու 6 հոգի:
Դպրոցն անցկացվելու է յուրաքանչյուր երեքշաբթի հինգշաբթի՝ ժամը 15։00 -19։00-ն: Ուսուցման լեզուն անգլերենն է:
Դիմելու համար անհրաժեշտ է մինչ ս.թ. հոկտեմբերի 13-ը լրացնել հետյալ հարցաթերթը՝
Ծրագրի մանրամասներին հնարավոր է ծանոթանալ՝ անցնելով հետյալ հղումով՝
Նշենք, որ այս ամռանն անցկացվել է որձարարական օպտիկայի ամառային դպրոց: Ամառային դպրոցի մասին պատմող տեսանյութը՝ :
Հարցերի դեպքում դիմել ԵՊՀ ֆոտոնիկայի արհեստական բանականության լաբորատորիա (ք. Երան, Ալեք Մանուկյան 1):
Հեռ.՝ (+374 60) 710 321
Էլհասցե՝ photonicsai@ysu.am