2023 թ. դպրոցականների ամենամյա օլիմպիադան, որը կազմակերպում է Երանի պետական համալսարանը, անցկացվելու է 2 փուլով:
Ս. թ. ապրիլի 1-ին՝ ժ. 11:00–ին, Երանի պետական համալսարանում ՀՀ բոլոր մարզերում կանցկացվի դպրոցականների օլիմպիադայի առաջին փուլը:
Ս. թ. ապրիլի 15-ին՝ ժ. 11:00–ին, Երանի պետական համալսարանում կանցկացվի դպրոցականների օլիմպիադայի երկրորդ փուլը, որին կմասնակցեն առաջին փուլի հաղթողները:
Օլիմպիադան կանցկացվի հանրակրթական (մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայոց պատմություն, հայոց լեզու գրականություն, ռուսաց լեզու, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ինֆորմատիկա) լրացուցիչ կրթական (հայոց եկեղեցու պատմություն, տրամաբանություն, սոցիոլոգիա, պետության իրավունքի հիմունքներ, էկոլոգիայի կայուն զարգացման հիմունքներ, տնտեսագիտություն) առարկաներից:
Լրացուցիչ կրթական առարկաների օլիմպիադան կանցկացվի մեկ փուլով՝ ապրիլի 15-ին՝ ժ. 11:00–ին, ԵՊՀ-ում:
«Ինֆորմատիկա» առարկայի օլիմպիադան կանցկացվի մեկ փուլով՝ ապրիլի 1-ին՝ ժ. 11:00-ին, ԵՊՀ-ում:
Օլիմպիադան 12-րդ դասարանի աշակերտների համար է: Յուրաքանչյուր դպրոցից մասնակցելու հնարավորություն ունի 2 աշակերտ՝ ըստ առարկաների (յուրաքանչյուր աշակերտ հնարավորություն ունի օլիմպիադային մասնակցելու միայն 1 առարկայից):
Հավելենք, որ ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ՝ հանրակրթական առարկաների օլիմպիադայի հաղթող (I, II III կարգի դիպլոմների արժանացած) աշակերտներին, համալսարանի վճարովի համակարգ ընդունվելու դեպքում, առաջին կուրսում կտրամադրվի համապատասխանաբար 50, 40, 30 տոկոս ուսման վարձի զեղչ:
Օլիմպիադայի՝ լրացուցիչ կրթական առարկաների հաղթող աշակերտներին կհատկացվի կրթաթոշակ:
Օլիմպիադայի հետ կապված հարցերի դեպքում դիմել ԵՊՀ ընդունելության դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն:
Հեռ.՝ 010-55-40-03, 060-710-132, էլհասցե՝ pre-ued@ysu.am: