ԵՊՀ պատմության ֆակուլտետը կարÃýորում է ուսանողների մասնագիտական կարողությունների զարգացումն ու նրանց ակտիվ ներգրավվածությունը միջազգային գիտակրթական ծրագրերում։ Այդ մոտեցման հաջող օրինակներից է «Պատմություն» մասնագիտության երրորդ կուրսի հեռակա ուսուցման ուսանողներ Մոնիկա Գսպոյանի Ãý Արման Սարգսյանի մասնակցությունը Հյուսիսային Կովկասի դաշնային համալսարանում (ՌԴ, Ստավրոպոլ) անցկացվող 3-րդ միջազգային երիտասարդական դպրոցին, որ կազմակերպվել էր ս.թ. հոկտեմբեր 20-25-ն ընկած ժամանակահատվածում։
«Ռուսաստանը Ãý Անդրկովկասի ժողովուրդները XVIII–XX դդ. ռուս-թուրքական պատերազմների համատեքստում» (Սարիղամիշի ճակատամարտի 110-ամյակի առթիվ) խորագրով միջոցառումը միտված էր խթանելու երիտասարդ հետազոտողների համագործակցությունը Ãý տարածաշրջանային գործընթացների համատեղ ուսումնասիրությունը։ Այն կարÃýոր հարթակ դարձավ հայ ուսանողների համար՝ ներկայացնելու իրենց մասնագիտական հետաքրքրությունները, դիտարկումները Ãý պատմական թեմաների շուրջ մոտեցումները։
̸իջոցառման մանրամասների Ãý տպավորությունների շուրջ զրուցել ենք դպրոցի մասնակիցներ Մոնիկա Գսպոյանի Ãý Արման Սարգսյանի հետ։
Ստավրոպոլում կազմակերպված դպրոցի ընթացքում Մոնիկա Գսպոյանի համար առավել ուշագրավ էր Սարիղամիշի ճակատամարտի ուսումնասիրության ժամանակ բացահայտված կարÃýոր մի հանգամանք՝ տարածաշրջանի կլիմայի Ãý աշխարհագրական պայմանների ազդեցությունը ռազմական գործողությունների ելքի վրա։ Եթե մինչ ուսումնասիրությունը գերակշռում էին ռազմավարական սխալների մասին պատկերացումները, ապա աղբյուրների ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ պատմական իրադարձությունների ընթացքը ձÃýավորվել է ոչ միայն մարդկային որոշումներով, այլÃý արտաքին բնական գործոններով։
Մ․ Գսպոյանը կարÃýորում է մասնակցությունը Երիտասարդական միջազգային դպրոցին՝ համարելով այն կարÃýոր քայլ մասնագիտական զարգացման Ãý միջազգային համագործակցության ընդլայնման ուղղությամբ։ Ըստ ուսանողի՝ ծրագրի ընթացքում հարստացել են ինչպես իր վերլուծական կարողությունները, այնպես էլ միջազգային լսարանի առջÃý հստակ ու կառուցվածքային կերպով մտքերն արտահայտելու Ãý տեսակետ ներկայացնելու հմտությունները։
Մ․ Գսպոյանը նշում է, որ ծրագրի ամենահուզիչ պահն այն էր, երբ հնարավորություն ստացավ ներկայացնելու Հայաստանը Ãý պատմությունը միջազգային գործընկերներին։ Նրա համոզմամբ՝ դա պատասխանատվություն էր, բայց նաÃý մեծագույն մոտիվացիա՝ գիտակցելու, որ յուրաքանչյուր հանդիպում նոր հնարավորություն է՝ լսելի դարձնելու հայոց պատմության կարÃýոր փաստեր:
Արման Սարգսյանը ծրագրին մասնակցել է ոչ միայն հայոց պատմությունը ներկայացնելու ձգտումով, այլÃý իր մասնագիտական գիտելիքները զարգացնելու Ãý տեսական հորիզոններն ընդլայնելու ցանկությամբ։ Ըստ նրա՝ աշնանային դպրոցի ընթացքում տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ սերտ շփումները հնարավորություն տվեցին հասկանալու ոչ միայն պատմական ընդհանուր գործընթացները, այլÃý մշակութային ընդհանրություններն ու տարբերությունները, ինչը մեծապես նպաստեց թեմայի վերաբերյալ աշխատանքի որակի բարձրացմանը։
Ստավրոպոլում Ա․ Սարգսյանը կենտրոնացել է Ռուսաստանի՝ Հյուսիսային Կովկասում վարած քաղաքականության ուսումնասիրության վրա՝ սկսած 18-րդ դարից։ Նա ընդգծում է, որ Ռուսաստանի ռազմաքաղաքական մոտեցումները, ինչպես նաÃý տարածաշրջանի դիրքը Թուրքիայի Ãý Պարսկաստանի ազդեցության ներքո կարÃýոր դեր են խաղացել տարածաշրջանում ուժերի հարաբերակցության Ãý պատմական զարգացումների ձÃýավորման վրա։
Ա․ Սարգսյանը կարÃýորում է ծրագրի ազդեցությունն իր մասնագիտական հետաքրքրությունների Ãý գիտելիքների խորացման տեսանկյունից։ ̸իջոցառման ընթացքում ձեռք բերված գիտելիքները, միջազգային գործընկերների հետ համագործակցությունը Ãý փորձառու պատմաբանների ելույթները մեծապես նպաստեցին մասնագիտական հմտությունների զարգացմանը Ãý նոր գիտելիքների ձեռքբերմանը, որոնք կենսական նշանակություն ունեն հետագա ուսումնառության Ãý հետազոտական գործունեության համար։
Մոնիկա Գսպոյանն ու Արման Սարգսյանը միջազգային դպրոցին ոչ միայն ներկայացրին հայոց պատմության կարÃýոր դրվագներ, այլÃý խորացրին գիտելիքները Ռուսաստան–Անդրկովկաս հարաբերությունների Ãý ռուս-թուրքական պատերազմների վերաբերյալ։ Միջոցառումը նպաստեց նրանց վերլուծական ու ներկայացման՝ հանրային խոսքի, ինչպես նաÃý հաղորդակցման հստակ ու համոզիչ հմտությունների զարգացմանը: Միջմշակութային արդյունավետ շփումների այդ հարթակը համալրեց հայ ուսանողների մասնագիտական փորձառությունը՝ վստահություն հաղորդելով հետագա ուսումնառության Ãý հետազոտական գործունեության համար։



