«Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային 10-րդ գիտաժողով
Երևանի պետական համալսարանի ընդհանուր հոգեբանության ամբիոնի, ԵՊՀ հոգեբանության գիտահետազոտական կենտրոնի և Հայաստանի հոգեբանների միության մասնագիտական ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ ս.թ. հոկտեմբերի 10-12-ը կանցկացվի «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային 10-րդ գիտաժողովը:
Գիտաժողովի նպատակներն են՝
համախմբել աշխարհում հայտնի հոգեբան գիտնականներին,
հոգեբանական հանրությանը ծանոթացնել ժամանակակից հոգեբանության մարտահրավերներին և արդի հիմնախնդիրներին,
նպաստել տարբեր երկրներում գործող հոգեբանական դպրոցների ներկայացուցիչների հետ փորձի փոխանակմանը և մասնագիտական կապերի, ինչպես նաև համագործակցային եզրերի ընդլայնմանը:
Գիտաժողովին մասնակցելու են 10 երկրների ավելի քան 50 առաջատար գիտնականներ:
Գիտաժողովի շրջանակում կանցկացվեն պանելային ելույթներ, նստաշրջաններ, սեմինարներ և ստենդային զեկույցներ:
Նախատեսվում է նաև թեզիսների ժողովածուի տպագրում:
«Փիլիսոփայությունը և արդի մարտահրավերները։ Մարդը գոյաբանական ծուղակում» խորագրով միջազգային գիտաժողով
Ս.թ. նոյեմբերի 20-21-ը ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում տեղի կունենա «Փիլիսոփայությունը և արդի մարտահրավերները։ Մարդը գոյաբանական ծուղակում» խորագրով միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովն ունենալու է երկու քննահարթակ (սեկցիա):
ՍԵԿՑԻԱ 1. Սոցիալական փիլիսոփայության և բարոյագիտության հիմնահարցեր
Քննարկվելիք թեմաներ
- Սոցիալական փիլիսոփայություն, բարոյագիտություն
- Մշակույթի փիլիսոփայություն
- Արվեստի փիլիսոփայություն և գեղագիտություն
- Քաղաքականության փիլիսոփայություն
- Արհեստական բանականության հետ կապված արժեքաբանական, էթիկական մարտահրավերներ
ՍԵԿՑԻԱ 2. Գիտության փիլիսոփայության, տրամաբանության և փաստարկման հիմնահարցեր
Քննարկվելիք թեմաներ
- րամաբանություն, փաստարկում, հռետորիկա
- Գիտության փիլիսոփայություն (իմացաբանություն, էպիստեմոլոգիա, մեթոդաբանություն)
- Լեզվի փիլիսոփայություն
- Արհեստական ինտելեկտի իմացաբանական-տրամաբանական հիմնահարցեր
«Վիճարկվող անցյալներ, անորոշ ապագա(ներ). ժառանգություն, հիշողություն և պատմություն» խորագրով միջազգային գիտաժողովը ԵՊՀ-ում
Ս.թ. սեպտեմբերի 24-26-ը՝ 9:30-18:00-ն, ԵՊՀ պատմության փիլիսոփայության և տեսության լաբորատորիայի նախաձեռնությամբ տեղի կունենա «Վիճարկվող անցյալներ, անորոշ ապագա(ներ). ժառանգություն, հիշողություն և պատմություն» խորագրով միջազգային գիտաժողով:
Գիտաժողովին մասնակցել ցանկացողները մինչև ս.թ. մարտի 15-ը lab.philosophy@ysu.am էլհասցեին պետք է ուղարկեն 300-500 բառից բաղկացած ամփոփագրերը (.doc կամ .docx ձևաչափով)։&Բ;
Ընդունված աշխատանքների հեղինակները կտեղեկացվեն մինչև ս.թ. ապրիլի 15-ը:
«Գյուրջիևյան օրեր-2026» խորագրով միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում
Ս.թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ 8-րդ մասնաշենքի դահլիճում Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի, UCLA-ի Նարեկացու անվան հայագիտության ամբիոնի և Պատմության փիլիսոփայության և տեսության լաբորատորիայի նախաձեռնությամբ կմեկնարկի «Գյուրջիևյան օրեր-2026» խորագրով միջազգային գիտաժողովը:
Զեկուցումները կլինեն համաժամանակյա թարգմանությամբ՝ հայերեն և անգլերեն:
Գիտաժողովի օրերն ու ժամերը.
17.09.2026-ին՝ ժամը 14:30 – 17:00-ն,
18.09.2026-ին՝ ժամը 11:00 – 18:00-ն:
Երկօրյա գիտաժողովի շրջանակում նաև՝
«Հանդիպումներ ուշագրավ մարդկանց հետ» ֆիլմի ցուցադրություն,
ցուցահանդես,&Բ;
համերգային նախագիծ:
Ծրագիրը՝ :
Մուտքն ազատ է: