«Իմաստների ներդաշնակում. լեզվաբանությունն ու հաղորդակցությունը՝ որպես մշակույթների բազմախոսության գործիքներ» խորագրով միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում
Ս.թ. նոյեմբերի 19-ին և 20-ին ԵՊՀ-ում տեղի կունենա «Իմաստների ներդաշնակում. լեզվաբանությունն ու հաղորդակցությունը՝ որպես մշակույթների բազմախոսության գործիքներ» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի հիմնադրման 35-ամյակին:
Միջոցառումը կազմակերպվում է ԵՊՀ ԵԼՀ անգլիական բանասիրության ամբիոնի, Պյատիգորսկի պետական համալսարանի և Անգլերենի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի համագործակցությամբ:
Աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը և անգլերենը:
Ամփոփագրերի ներկայացում
Ս.թ. սեպտեմբերի 1–հոկտեմբերի 1
Մասնակցության հաստատման ծանուցում
Ս.թ. հոկտեմբերի 15
Գրանցումը՝ այստեղ:
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել gohar.harutyunyan@ysu.am էլեկտրոնային հասցեին:
Գիտաժողովի անցկացման ձևաչափը՝ հիբրիդային (անցանց և առցանց):