Մայիսի 12-17-ը&²Բú²õ±è;ԵՊՀ&²Բú²õ±è;ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվեց «Ուսանողական ինքնակառավարման միջազգային ֆորում-2025»-ը, որը միավորեց&²Բú²õ±è;9 երկրների 10 համալսարաններից ժամանած 30 ուսանող առաջնորդների։&²Բú²õ±è;
Նախաձեռնությունը ԵՊՀ&²Բú²õ±è;ուսանողական խորհրդի կողմից կազմակերպվող ամենամյա աշխատաժողովների շարքի մի մասն է՝ ուղղված ուսանողական կառույցների միջÃý փորձի փոխանակման, նորարարական գաղափարների տարածման Ãý միջազգային համագործակցության ամրապնդմանը։
Ֆորումը&²Բú²õ±è;մեկնարկեց ԵՊՀ ՈԻԽ նախագահ Հասմիկ Ափրեյանի ողջույնի խոսքով.«Այս ֆորումը գիտելիքներ կիսելու, միմյանցից սովորելու Ãý հայրենի երկրի սահմաններից դուրս կապեր հաստատելու հարթակ է։ Մենք հույս ունենք, որ այն կդառնա երկխոսության, ոգեշնչման Ãý քայլերի ձեռնարկման տարածք»։
Առաջին իսկ օրվանից ֆորումի մասնակիցները ներգրավվեցին ակտիվ քննարկումներում, որոնք ուսանողական ներկայացուցչության խնդիրների, մարտահրավերների ու դրանց հաղթահարման ուղիների շուրջ էին։
Երկրորդ օրվա աշխատանքներն ուղղված էին կրթության որակի ապահովման ներքին Ãý արտաքին մեխանիզմներում ուսանողական կառույցների ազդեցությանը վերաբերող հարցերին, ինչպես նաÃý այն գործիքակազմին,&²Բú²õ±è;որով ուսանողները կարող են դառնալ համապարփակ փոփոխությունների շարժիչ ուժ։
Ֆորումի ընթացքում իրականացվեցին «Ուսանողական առաջնորդություն» Ãý «Ծրագրերի կառավարում» թեմաներով դասընթացներ, որոնց ավարտին մասնակիցներին տրվեցին հավաստագրեր։&²Բú²õ±è;
Բացի մասնագիտական հանդիպումներից՝&²Բú²õ±è;ծրագրում ներառված էին նաÃý մշակութային այցեր, որոնք օտարերկրյա&²Բú²õ±è;մասնակիցներին հնարավորություն ընձեռեցին&²Բú²õ±è;ճանաչելու Հայաստանը Ãý ընկալելու հայ ժողովրդի պատմությունը։&²Բú²õ±è;
Ֆորումի հյուրերը այցելեցին ՍÃýանավանք, Գոշավանք, Հաղարծին, Էջմիածնի Մայր Տաճար, Մատենադարան, ինչպես նաÃý Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։
Բարձր գնահատելով ծրագիրը՝ հյուրերը նշեցին, որ նմանօրինակ նախաձեռնությունները պետք է պարբերաբար իրականացվեն՝ ընդհանրացնելով. «Մեր օրերում երիտասարդական կրթական խնդիրները հաճախ ունենում են նույն բնույթը, իսկ դրանց արդյունավետ լուծում տալու լավագույն ձÃýը ուսանողական ինքնակառավարման մարմինների համագործակցությունն է»։
Հիշեցնենք, որ նախորդ տարի ֆորումին մասնակցել էին միջազգային երեք&²Բú²õ±è;համալսարանների հինգ&²Բú²õ±è;ուսանողներ, մինչդեռ այս տարի մասնակիցների թիվը զգալիորեն աճել է՝ ընդգրկելով ավելի քան 20 ուսանողներ 10 համալսարաններից։ Այս աճը փաստում է նախաձեռնության կարÃýորության Ãý ազդեցության մասին։
ԵրÃýանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը շարունակելու է հանդես գալ նման հարթակներով՝ նպաստելով ուսանողական միջազգային համագործակցությանը Ãý երիտասարդ առաջնորդների կարողությունների զարգացմանը։






