ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում հուլիսի 3-ին տեղի ունեցավ ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը:
Մինչ միջոցառման մեկնարկը ֆակուլտետի ղեկավարությունն անդրադարձավ մեկ այլ իրադարձության՝ ԵՊՀ 105-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպված «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024» ցուցահանդեսին: ԵՊՀ ռեկտորի անունից շնորհակալագրերով պարգատրվեցին ֆակուլտետի դասախոսներն ու ուսանողները՝ ընթացիկ տարվա մայիսի 16-ին տեղի ունեցած ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու համար:
Հետայդու մեկնարկեց դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Շնորհավորական խոսքով հանդես եկավ Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Դիանա Գազարովան: Նա շրջանավարտներին մաղթեց կանաչ ճանապարհ նկատեց, որ բանասիրական կրթությունը ոչ միայն լեզվաբանության գրականության գիտելիքներ է տվել, այլ սովորեցրել է իրականությունը տարբեր կողմերից ընկալելու մշակույթ: Նա հիշեցրեց, որ ճիշտ հաղորդակցությունը հաջողության բանալի է:
Շնորհավորանքներին միացան նա ֆակուլտետի դասախոսները: Ռուս գրականության ամբիոնի վարիչ Աշխեն Աթանեսյանը նշեց, որ ֆակուլտետում անցկացրած տարիների ընթացքում ուսանողները հարստացել են ոչ միայն գիտելիքներով, այլ հոգոր արժեքներով: Նա շրջանավարտներին մաղթեց բարեկեցություն, բարգավաճում, սեր երջանիկ ապագա:
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լիաննա Մաթոսյանը բոլորին մաղթեց անձնական երջանկություն մասնագիտական հաջողություններ: Ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ Նաիրա Մարտիրյանն էլ նկատեց, որ ուսումնառության տարիները ոչ միայն դասախոսների ուսանողների, այլ նրանց ծնողների երկար տարիների քրտնաջան աշխատանքն է: «Հիշեք՝ համալսարանի ֆակուլտետի դռները միշտ բաց են ձեր առջ»,– նշեց Ն․ Մարտիրյանը:
«Կանգ մի՛ առեք. միշտ փորձեք հասնել ամենաբարձր մակարդակին ցանկացած ոլորտում, որտեղ որ կաշխատեք»,– շրջանավարտներին մաղթեց ռուս գրականության ամբիոնի դոցենտ Լոն Հակոբյանը։
Նորընծա բանասերներին շնորհավորեց նա Ռուս բանասիրության ֆակուլտետի շրջանավարտ, համընթաց&Բ;(սինխրոն) թարգմանիչ, «Աորիստ» թարգմանչական ընկերության հիմնադիր Անի Անանյանը: Նա շրջանավարտներին գործնական խորհուրդներ տվեց, որոնք օգտակար կլինեն վերջիններիս կարիերայում:
Շրջանավարտներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ֆակուլտետի ղեկավարությանը իրենց դասախոսներին՝ գիտելիքների, համբերատարության, աջակցության, նրբանկատության բոլոր նախաձեռնություններում արժեքավոր խորհուրդների աջակցության համար:
«Մեր սիրելի ֆակուլտետը դարձավ մեր երկրորդ տունը, այս չորս տարիների ընթացքում մեր ժամանակի մեծ մասն այստեղ ենք անցկացրել, ես վստահ եմ` մեզանից ոչ մեկը ոչ մի վայրկյան չի զղջացել կատարած ընտրության համար»,– դիպլոմների հանձնման արարողության ավարտին ասաց բակալավրիատի շրջանավարտ Կարինե Ղազարյանը:
