ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում հուլիսի 3-ին տեղի ունեցավ ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը:
Մինչ միջոցառման մեկնարկը ֆակուլտետի ղեկավարությունն անդրադարձավ մեկ այլ իրադարձության՝ ԵՊՀ 105-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպված «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024» ցուցահանդեսին: ԵՊՀ ռեկտորի անունից շնորհակալագրերով պարգÃýատրվեցին ֆակուլտետի դասախոսներն ու ուսանողները՝ ընթացիկ տարվա մայիսի 16-ին տեղի ունեցած ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու համար:
Հետայդու մեկնարկեց դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Շնորհավորական խոսքով հանդես եկավ Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Դիանա Գազարովան: Նա շրջանավարտներին մաղթեց կանաչ ճանապարհ Ãý նկատեց, որ բանասիրական կրթությունը ոչ միայն լեզվաբանության Ãý գրականության գիտելիքներ է տվել, այլÃý սովորեցրել է իրականությունը տարբեր կողմերից ընկալելու մշակույթ: Նա հիշեցրեց, որ ճիշտ հաղորդակցությունը հաջողության բանալի է:
Շնորհավորանքներին միացան նաÃý ֆակուլտետի դասախոսները: Ռուս գրականության ամբիոնի վարիչ Աշխեն Աթանեսյանը նշեց, որ ֆակուլտետում անցկացրած տարիների ընթացքում ուսանողները հարստացել են ոչ միայն գիտելիքներով, այլÃý հոգÃýոր արժեքներով: Նա շրջանավարտներին մաղթեց բարեկեցություն, բարգավաճում, սեր Ãý երջանիկ ապագա:
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լիաննա ՄաթÃýոսյանը բոլորին մաղթեց անձնական երջանկություն Ãý մասնագիտական հաջողություններ: Ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ Նաիրա Մարտիրյանն էլ նկատեց, որ ուսումնառության տարիները ոչ միայն դասախոսների Ãý ուսանողների, այլÃý նրանց ծնողների երկար տարիների քրտնաջան աշխատանքն է: «Հիշեք՝ համալսարանի Ãý ֆակուլտետի դռները միշտ բաց են ձեր առջÃý»,– նշեց Ն․ Մարտիրյանը:
«Կանգ մի՛ առեք. միշտ փորձեք հասնել ամենաբարձր մակարդակին ցանկացած ոլորտում, որտեղ որ կաշխատեք»,– շրջանավարտներին մաղթեց ռուս գրականության ամբիոնի դոցենտ ԼÃýոն Հակոբյանը։
Նորընծա բանասերներին շնորհավորեց նաÃý Ռուս բանասիրության ֆակուլտետի շրջանավարտ, համընթաց&²Բú²õ±è;(սինխրոն) թարգմանիչ, «Աորիստ» թարգմանչական ընկերության հիմնադիր Անի Անանյանը: Նա շրջանավարտներին գործնական խորհուրդներ տվեց, որոնք օգտակար կլինեն վերջիններիս կարիերայում:
Շրջանավարտներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ֆակուլտետի ղեկավարությանը Ãý իրենց դասախոսներին՝ գիտելիքների, համբերատարության, աջակցության, նրբանկատության Ãý բոլոր նախաձեռնություններում արժեքավոր խորհուրդների Ãý աջակցության համար:
«Մեր սիրելի ֆակուլտետը դարձավ մեր երկրորդ տունը, այս չորս տարիների ընթացքում մեր ժամանակի մեծ մասն այստեղ ենք անցկացրել, Ãý ես վստահ եմ` մեզանից ոչ մեկը ոչ մի վայրկյան չի զղջացել կատարած ընտրության համար»,– դիպլոմների հանձնման արարողության ավարտին ասաց բակալավրիատի շրջանավարտ Կարինե Ղազարյանը:
