Սաթենիկ ̸խիթարյանը ԵՊՀ տնտեսագիտության Ãý կառավարման ֆակուլտետի մագիստրոսական ծրագրի ուսանողներից է: Նրա հետ զրույցում անդրադարձել ենք անգլիական «TurinTech AI» կազմակերպության հետ գործակցության շրջանակում գրվող մագիստրոսական թեզին, Հայաստանում տվյալագիտության զարգացմանը Ãý այդ գործում ԵրÃýանի պետական համալսարանի ունեցած դերակատարմանը:
Սաթենիկը բակալավրիատական կրթությունն ստացել է ԵՊՀ մաթեմատիկայի Ãý մեխանիկայի ֆակուլտետի «Ակտուարական Ãý ֆինանսական մաթեմատիկա» կրթական ծրագրում, ապա ավարտել համանուն մագիստրոսական ծրագիրը: Այժմ դասախոսում է նույն ֆակուլտետում:
- Սաթենի՛կ, ինչպե՞ս որոշեցիք դիմել «ÁÂվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրին:
- Ծրագրին դիմել եմ այն գիտակցումով, որ դրա շրջանակում հնարավորություն կունենամ զարգացնելու ԵՊՀ մաթեմատիկայի Ãý մեխանիկայի ֆակուլտետում ստացած գիտելիքներս: Ներքին համոզմունք ունեի, որ այստեղ կկարողանամ ձÃýակերպել բարդ խնդիրներ, կմշակեմ դրանց լուծման ալգորիթմները՝ հետագայում նպաստելով բիզնեսի զարգացմանը: Ըստ իս՝ մագիստրոսական ծրագրի շրջանակում ստացածս գիտելիքները կիրառական նշանակություն են ունենալու:
- Շուտով կավարտեք «ÁÂվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը. արդյոք արդարացել են եր սպասելիքները:
- ̸իանշանակ: ̸ագիստրոսական ծրագրի շրջանակում ձÃýավորված գործակցային կապերի շնորհիվ գործընկեր կազմակերպություններն ուսանողներին տրամադրում են կրթաթոշակներ: ̸ասնավորապես Սան Խոսեի պետական համալսարանի հետ համագործակցության շրջանակում ուսանողները հնարավորություն ունեն կրկնակի դիպլոմ ստանալու, «PMI Science», ինչպես նաÃý «TurinTech AI» գիտահետազոտական կենտրոնների հետ համատեղ մագիստրոսական թեզերի շուրջ աշխատելու: Այժմ անգլիական «TurinTech AI» կազմակերպության ղեկավարությամբ գրում եմ մագիստրոսական թեզ: Գործակցության շրջանակում կատարել ենք տեսական Ãý գործնական աշխատանքներ, որոնց արդյունքներն էական նշանակություն կունենան ոլորտի զարգացման գործում:
- Թեմատիկ ի՞նչ ընդգրկում ունի եր մագիստրոսական թեզը, ո՞րն է ուսումնասիրվող թեմայի կարÃýորությունը:
- Թեզում ներկայացվում է, թե ինչ կիրառություն ունեն խոր ուսուցման մեթոդները ժամանակային շարքերի ուսումնասիրման Ãý կանխատեսման համար: Խոր ուսուցումը հիմնված է նեյրոնային ցանցերի «ճարտարապետության» վրա, որը որոշակիորեն «ընդօրինակում է» ուղեղի կողմից տեղեկատվության ընդունման Ãý մշակման տրամաբանությունը: Այն ունակ է հայտնաբերելու մուտքային Ãý ելքային տվյալների միջÃý եղած բարդ կախվածություններ, ինչպես նաÃý՝ կատարելու ընդհանրացում։ Սրա շնորհիվ ցանցը վերադարձնում է բավականին ճշգրիտ արդյունքներ՝ հաճախ գերազանցելով նախկինում կիրառված մեթոդները: Այս ոլորտը բավականին քիչ է ուսումնասիրվել, ուստի մագիստրոսական թեզի թեման խիստ արդիական է:
- Հայտնի է, որ ոլորտի զարգացումը անընդհատական է Ãý գերարագ։ Ըստ եզ՝ կարո՞ղ է մեքենայական ուսուցումը «հաղթել» մարդկային մտքին Ãý մի օր դառնալ գերիշխող:
- Եթե անդրադառնանք կոնկրետ նեյրոնային ցանցերին Ãý հաշվի առնենք, որ դրանք ներդրվում են մարդկանց կողմից, ապա չպետք է կարծել, որ դրանք «կհաղթեն» մարդկանց: Սակայն այս զարգացումները կարող են առաջ բերել նոր մարտահրավերներ. որոշ մասնագիտություններ ճկունություն չցուցաբերելու պատճառով հնարավոր է՝ դադարեն գոյություն ունենալուց: Բայց դրանց ներդրումն էական դեր է ունենալու տարաբնույթ բարդ խնդիրներ լուծելիս, օրինակ՝ բիզնեսի, ֆինանսական, մակրոտնտեսական Ãý այլ ոլորտներում հնարավորինս արդյունավետ վերլուծություններ Ãý կանխատեսումներ կատարելիս՝ էականորեն օպտիմալացնելով որոշումների կայացումը:
- Ըստ եզ՝ ո՞րն է ԵրÃýանի պետական համալսարանի դերը ոլորտի զարգացման գործում:
- Հատկապես վերջին տարիներին Հայաստանում ոլորտի զարգացմանն ուղղված կարÃýոր քայլեր են կատարվում: Հատկանշական է, որ այդ գործում ԵրÃýանի պետական համալսարանն առաջամարտիկներից է, Ãý դրա զարգացմանն ուղղված քայլերից է հենց «ÁÂվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը: Վերջինիս ընձեռած լավագույն հնարավորություններից է ուսումը Ա̸Ն-ի Սան Խոսեի պետական համալսարանում շարունակելը, ինչը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու լավագույն փորձին Ãý կիրառելու այն Հայաստանում:
̸արինե ̸կրտչյան