Ծնվել է 1929 թ. հունիսի 14-ին Կահիրեում, 1947 թ. ավարտել է Կահիրեի Գալուստյան ազգային վարժարանը նույն տարում ընտանիքով տեղափոխվել Խորհրդային Հայաստան: 1953 թ. ավարտել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետը, 1962 թ. պաշտպանել է թեկնածուական, իսկ 1974 թ.՝ դոկտորական ատենախոսություններ, 1965 թ. նրան շնորհվել է դոցենտի, իսկ 1977 թ.՝ պրոֆեսորի կոչումներ:
1953 թ.-ից աշխատել է ԵՊՀ ֆիզիկական կոլոիդ քիմիայի ամբիոնում որպես ասիստենտ, դոցենտ, պրոֆեսոր, 1976-2000 թթ.՝ ամբիոնի վարիչ, միաժամանակ՝ պոլիմերային պրոցեսների կինետիկայի պրոբլեմային լաբորատորիայի գիտական ղեկավար: 2011 թ.-ից անցել է վաստակած հանգստի:
Գիտական հետազոտություններն ընթացել են մի շարք հիմնարար ուղղություններով. լուծույթներում պերօքսիդների մասնակցությամբ ընթացող ռեակցիաների կինետիկան մեխանիզմը, պերօքսիդ-ամին համակարգով հարուցված ռադիկալային պոլիմերման օրինաչափությունները էմուլսիայում, փոքր չափաբաժինների ճառագայթային քիմիա, կոնդեսված միջավայրի լազերային քիմիա, ջրածնի պերօքսիդի քայքայման օրինաչափությունների ուսումնասիրումը հողերում բնական ջրերում, ՀՀ որոշակի տեսակի հողերի կատալազային ֆոսֆատազային ակտիվության ուսումնասիրում կինետիկական եղանակով, էկոլոգիական քիմիայի հետ կապված որոշ պրոբլեմների ուսումնասիրում, շրջված միջֆազային կատալիզ: Ստացված արդյունքների մի մասը ներդրվել է արտադրության մեջ:
Հեղինակ է ավելի քան 700 գիտական հոդվածի, 30 հեղինակային արտոնագրի երկհատոր դասագրքերի՝ «Քիմիական կինետիկա» (Եր., 1978, 1980), «Ֆիզիկական քիմիա» (Եր., 2016), համահեղինակ է «Էկոլոգիան ժամանակակից քիմիան» (Եր., 1986), «Քիմիայի խնդիրների լուծումներ» (Եր., 1984), «Քիմիայի շտեմարան» (Եր., 1998) գրքերի:
Հանրապետական մամուլում բազմաթիվ հոդվածներով անդրադարձել է ՀՀ գիտության կրթության խնդիրներին: Գործուն մասնակցություն է ունեցել սփյուռքի հետ համագործակցությանը: Եղել է մի շարք գիտխորհուրդների անդամ:
Նրա ղեկավարությամբ ու խորհրդատվությամբ պաշտպանվել է թեկնածուական 52 դոկտորական 7 ատենախոսություն:
Արժանացել է պարգների կոչումների՝ պատվոգրեր շնորհակալագրեր, Աշխատանքային արիության համար մեդալ (1970), ԵՊՀ ոսկե մեդալ (1999, 2000), «Տարվա մարդ» (1998, 2008, 2009, 2011 ԱՄՆ ամերիկյան կենսագրական ինստիտուտ), «2012 տարվա միջազգային գիտնական» (Քեմբրիջի միջազգային կենսագրական կենտրոն): Եղել է ՀՀ ՃԳԱ (2010), ԷՄԱ (1996), ՌԴ բնական ԳԱ Հայաստանի բաժանմունքի (1998), Ամերիկյան քիմիական ընկերության անդամ (2012), ԵՊՀ ֆիզքիմիայի ամբիոնի պատվավոր վարիչ (2001):
Ցավով ենք հայտնում, Երանի պետական համալսարանի երկարամյա վաստակաշատ դասախոսն իր մահկանացուն է կնքել 2023 թվականի մայիսի 26-ին:
Գիտնականի մանկավարժի չխամրող հմայքի, գեղագիտական նուրբ ճաշակի, գրականության ու մշակույթի նկատմամբ ունեցած մեծ սիրո շնորհիվ Դուք վայելել եք Ձեր գործընկերների, ուսանողների ընդհանրապես Ձեզ ճանաչողների սերն ու հարգանքը: Եվ այդպիսին էլ կմնաք մեր հիշողության մեջ: