Քիմիայի օլիմպիադայի դպրոցական Ãý մարզային փուլերը հաղթահարած 91 աշակերտներից 6-ն արժանացել են առաջին, 7-ը՝ երկրորդ, 17-ը՝ երրորդ կարգի մրցանակների, ինչպես նաÃý 15 աշակերտներ պարգÃýատրվել են հատուկ մրցանակներով, 21-ը՝ գովասանագրերով։
ԵՊՀ Ե․ Չարենցի անվան դահլիճում անցկացվեց «Քիմիա» առարկայի օլիմպիադայի փակման արարողությունը, որին ներկա էին ուսուցիչներ, ԵՊՀ քիմայի ֆակուլտետի Ãý ֆարմացիայի ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ-ի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ Ãý հետաքրքրված այլ անձինք:
Օլիմպիադայի հանրապետական փուլն ավանդաբար կազմակերպվում է ԵրÃýանի պետական համալսարանում։ Անդրադառնալով օլիմպիադայի անցկացման վայրի ընտրությանը՝ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, ք․գ․թ․, դոցենտ Արմեն Գալստյանն ընդգծեց․ «ՀՀ-ում քիմիայի բարձրագույն կրթության հիմնական օջախը ԵՊՀ-ն է, Ãý դասական քիմիայի մատուցումը կատարվում է հենց ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում: Այս առումով՝ գիտաճյուղի զարգացման ուղեծիր տվողներից կարÃýորագույնը հենց համալսարանն է, Ãý օլիմպիադայի հանրապետական փուլը, կարծում եմ, պետք է հենց այստեղ անցկացվի»։
ԵՊՀ-ում անցկացվող տարբեր միջոցառումների շնորհիվ Քիմիայի ֆակուլտետ են ընդունվում Ãý կրթություն ստանում միջազգային օլիմպիադաների մրցանակակիրներ: 2023-2024 ուստարում Ãýս համալսարան են ընդունվել միջազգային օլիմպիադաների ոսկե Ãý բրոնզե մեդալակիրներ (ոսկե մեդալակիր` Լեոնիդ Ասատրյան, բրոնզե մեդալակիր` Տիգրան Մխթիրյան):
«Մենք մեծապես կարÃýորում ենք այս ցուցանիշը Ãý փորձում մշտապես լավարկել ու հետաքրքիր դարձնել ֆակուլտետում գործող կրթական ծրագրերը՝ դառնալով առավել գրավիչ Ãý նորի բացահայտման հարթակ»,- ասաց Ա. Գալստյանը:
«Քիմիա» առարկայի հանրապետական օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ Անդրանիկ Դավինյանը նշեց, որ թեÃý արդեն մի քանի տարի պահպանվում է մասնակիցների նույն թվաքանակը, Ãý յուրաքանչյուր տարի օլիմպիադայի դպրոցական փուլին գրանցվում են 3000-4000 աշակերտներ, սակայն զգալիորեն բարձրացել է որակական ընդհանուր ցուցանիշը:
«Տարեցտարի խելացի Ãý բազմակողմանի գիտելիքներ ունեցող մասնակիցների թիվն ավելանում է, ինչի արդյունքում ունենում ենք առավել որակյալ պատկեր: Այս հանգամանքը պայմանավորված է թե՛ ԿԳ̸ՍՆ-ի ու գիտության զարգացմամբ հետաքրքրված մի շարք կառույցների, թե՛ մեր թիմի կատարած մեծ աշխատանքով»,- շեշտեց Ա. Դավինյանը:
Օլիմպիադայի 1-ին կարգի մրցանակակիր Արմանը Խառատյանը (ՀՀ ԿԳ̸ՍՆ Վանաձորի&²Բú²õ±è;մաթեմատիկայի Ãý բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց) մեզ հետ զրույցում պատմեց․ «Քիմիայի օլիմպիադային առաջին անգամ մասնակցել եմ 2 տարի առաջ, եղել եմ նաÃý միջազգային օլիմպիադաների մասնակից, նվաճել բրոնզե մեդալ։ Քիմիայի, հատկապես օրգանական քիմիայի բնագավառում որÃýէ նոր բացահայտում անելը պահանջում է չափազանց պատասխանատու վերաբերմունք Ãý յուրահատուկ մոտեցում: Այդ իսկ պատճառով մեծ հետաքրքրություն ունեմ գիտության այս ճյուղի նկատմամբ Ãý մշտապես պատրաստ եմ նոր բացահայտումների»:
Օլիմպիադայի 1-ին կարգի մրցանակակիր, հանրապետական փուլ անցած՝ տարիքով ամենափոքր մասնակիցն էր Գարիկ Փանիկյանը (ՀՀ ԿԳ̸ՍՆ Վանաձորի մաթեմատիկայի Ãý բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց)։ Խոսելով քիմիայի մասին՝ 13-ամյա Գարիկը նշեց, որ այս գիտաճյուղի շնորհիվ հնարավոր է դառնում հսկայական աշխարհը ճանաչել փոքր մասնիկների միջոցով:
«Օլիմպիադային մասնակցելը Ãý հասակակիցներիս շրջանում 1-ին կարգի մրցանակի արժանանալը համարում եմ կարÃýոր ձեռքբերում, նաÃý՝ ավելին անելու մոտիվացիա»,- մեզ հետ զրույցում ասաց Գարիկը:
Արմանն ու Գարիկը 3000-ից ավելի աշակերտներից այն երկուսն են, որոնք կարողացել են հաղթահարել օլիմպիադայի տեսական ու փորձնական փուլերը՝ համալրելով հանրապետական փուլ անցածների շարքերն ու արժանանալով մրցանակների:
Յուրաքանչյուր տարի հանրապետական փուլ անցած աշակերտներից ընտրվում են նաÃý միջազգային օլիմպիադայի մասնակիցներ: Օլիմպիադայի հանրապետական փուլում մրցանակների արժանանալը Ãýս կարÃýորվում է տարբեր կրթաթոշակների, ինչպես նաÃý ընդունելության ժամանակ հավասար միավորներ ունենալու դեպքում առավելություն ստանալու տեսանկյունից:
Հավելենք, որ օլիմպիադայի հանրապետական փուլում աշակերտները մասնակցել են երկու ենթափուլի՝ տեսական Ãý փորձնական: Տեսական փուլի ընթացքում աշակերտներին տրվել են հարցեր Ãý խնդիրներ, իսկ փորձնական փուլի ժամանակ մասնակիցները ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի Ãý ֆարմացիայի ինստիտուտի ուսումնական լաբորատորիաներում կատարել են քիմիական փորձեր՝ ներկայացնելով համապատասխան եզրահանգում: Տեսական փուլի թեստերը կազմել էր հատուկ ընտրված հանձնաժողովը, որի կազմում են ԵՊՀ դասախոսներ, ուսանողներ, միջազգային օլիմպիադաների մեդալակիրներ:
Оլիմպիադայի շրջանակում կազմակերպվել են նաÃý հանդիպումներ ուսուցիչների հետ, քննարկվել ինչպես տեսական Ãý փորձնական փուլերի առաջադրանքները, այնպես էլ կազմակերպական Ãý բնագավառին առնչվող մի շարք հարցեր:
Հիշեցնենք, որ օլիմպիադայի կազմակերպիչներն են ԵՊՀ քիմիայի ֆակուլտետը, ֆարմացիայի ինստիտուտը Ãý «Քիմիա» առարկայի հանրապետական օլիմպիադայի կազմկոմիտեն: