May 10, 2023 | 16:45
91ÊÓƵ
Educational programs
Education
91ÊÓƵ days in Armenian provinces
ԵրÃýանի պետական համալսարանը ապրիլի 18-ից մայիսի 13-ն իրագործում է «ԵՊՀ օրեր մարզերում» ծրագիրը, որը նպատակ ունի մարզաբնակ աշակերտներին ծանոթացնելու համալսարանին Ãý նպաստելու նրանց մասնագիտական կողմնորոշմանը:
Ծրագրի շրջանակում համալսարանականներն ավագ դպրոցների աշակերտներին են ներկայացնում համալսարանի կրթական ծրագրերը, մասնագիտությունների առանձնահատկություններն ու հեռանկարները։ Աշակերտները ծրագրի շրջանակում հնարավորություն են ունենում կատարելու տարբեր գիտափորձեր, կիրառելու սարքավորումներ, մասնակից դառնալու հեռուստատեսային նյութերի պատրաստմանը, ծանոթանալու կրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանումների աշխատանքի կիրառական նշանակությանը։
«ԵՊՀ օրեր մարզերում» ծրագիրը համակարգում է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը: Կենտրոնի փոխտնօրեն Էդուարդ Գալստյանը, խոսելով համալսարանականների՝ ծրագրի շրջանակում աշակերտների հետ անցկացրած հանդիպումների մասին, ընդգծեց. «ԵրÃýանի հանրակրթական դպրոցների աշակերտների համար հնարավորություններն առավել հասանելի են, քան մարզերի աշակերտների համար։ Մեր նպատակն է ստեղծել հավասար պայմաններ, ինչպես նաÃý նպաստել մարզերի աշակերտների մասնագիտական կողմնորշմանը»:
Է․ Գալստյանը փաստեց նաÃý, որ այսօրինակ հանդիպումներն աշակերտների համար հրաշալի հնարավորություն են՝ հասկանալու բարձրագույն կրթության կարÃýորությունը, անմիջականորեն շփվելու համալսարանի դասախոսների Ãý ուսանողների հետ, քննարկելու հարցեր, որոնք դասարանային պայմաններում գուցեÃý չքննարկվեն:
ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Խաչիկ Աբաջյանը, անդրադառնալով «ԵՊՀ օրեր մարզերում» նախաձեռնությանը, նշեց, որ այն ստեղծվել է ուսանողական խորհրդի «Ծրագրային հեքեթոն-2021»-ի շրջանակում: Ընդգծելով ծրագրի կարÃýորությունը՝ նա ասաց. «Հեքեթոնի ընթացքում ուսանողների ներկայացրած 12 ծրագրերից մեկը հենց սա էր, որն արժանացավ բարձր գնահատականի։ Մեր համոզմամբ՝ գաղափարի իրագործումը իրատեսական է Ãý համալսարանի համար կարÃýոր նշանակություն կունենա»:
Բացի գաղափարի առաջարկից՝ ՈՒԽ-ն իր անմիջական մասնակցությունն ունի ծրագրի իրագործման փուլում. ՈՒԽ անդամ ուսանողները ծրագրի շրջանակում դասախոսների հետ միասին աշակերտներին են ներկայացնում ԵՊՀ կրթական ստորաբաժանումների գործունեությունն ու ընձեռած հնարավորությունները:
Նշենք, որ համալսարանականներն արդեն այցելել են Կոտայքի մարզի Հրազդան Ãý Աբովյան, ÁÂավուշի մարզի ԻջÃýան Ãý Դիլիջան, Արարատի մարզի Արարատ Ãý Արտաշատ, Շիրակի մարզի Գյումրի Ãý Արթիկ, ինչպես նաÃý Արմավիրի մարզի Արմավիր Ãý Մեծամոր քաղաքներ։ Մարզային 4 այցերի մասնակիցների թիվը 3700-ից ավելին է։ Ծրագրի համար ընտրվել են մարզերի 19 խոշոր քաղաքների՝ աշակերտների թվով ամենամեծ հիմնական ու ավագ դպրոցները, սակայն հանդիպումներին մասնակցում են նաÃý տարածաշրջանի այլ դպրոցների աշակերտներ, որոնց նախապես տեղեկացվում է ԵՊՀ նախաձեռնության մասին:
Video