May 26, 2023 | 11:39
Education
Competitions
Student
"91ÊÓƵ has a key importance in achieving success in various fields". Maria Hovhannisyan
Աշխատասեր, պատասխանատու Ãý մարդասեր… Այսպես է իրեն բնութագրում «ԵՊՀ լավագույն ուսանող-2023» մրցույթի հաղթող Մարիա Հովհաննիսյանը։ Անարդարությունը բացառելու ձգտումը նրան տարիներ առաջ ուղղորդել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ: Նրա հաջողության պատմությունն աչքի է ընկնում բազմաթիվ ձեռքբերումներով Ãý կարող է օրինակ դառնալ մի շարք ուսանողների համար:
Թեպետ&²Բú²õ±è;̸արիան&²Բú²õ±è;երկար ժամանակ&²Բú²õ±è;երկմտել&²Բú²õ±è;է իրավագետ կամ մաթեմատիկոս դառնալու հարցում, այնուամենայնիվ բուհի ընտրության ժամանակ դրսÃýորել է հաստատակամություն: Ասում է՝ ծնողների կենսագործունեությունն իր համար եղել է ապացույց, որ որակյալ կրթության շնորհիվ հնարավոր է գրանցել մեծաթիվ հաջողություններ:
Հետաքրքիր է, որ ընդունվելով ԵՊՀ՝ ոչ միայն արդարացել են ապագա իրավագետի սպասելիքները, այլÃý բարձրացել է մասնագիտական հետագա վերելքի նշաձողը…
Երբ գիտնական դառնալը մեծագույն նպատակ է, իսկ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությանն անդամակցելը՝ դրա իրականացմանն ուղղված առաջնային քայլ:
ԹեÃý ̸արիան մասնագիտացած է կորպորատիվ իրավունքի Ãý արժեթղթերի շուկայի բնագավառներում, այնուամենայնիվ գիտական հետաքրքրության շրջանակն ընդգրկում է միջազգային հանրային Ãý մասնավոր իրավունքը (ԵՊՀ&²Բú²õ±è;լավագույն ուսանողը միջազգային մարդասիրական իրավունքին առնչվող գիտական հոդվածի հեղինակ է): Այս է պատճառը, որ մասնակցելով տարաբնույթ ծրագրերի՝ նա ձգտել է իր ներդրումն ունենալ Հայաստանում իրավունքի այդ ուղղության զարգացմանը:
Այս համատեքստում նա առանձնակի կարÃýորում է Կարմիր խաչի կազմակերպած միջազգային մարդասիրական իրավունքի դատախաղը, որտեղ կարողացել է սերտ կապեր ձÃýավորել ԺնÃýի համալսարանի պրոֆեսորի հետ:
Անդրադառնալով ձեռք բերված համագործակցության կարÃýորությանը՝ ԵՊՀ լավագույն ուսանողն ընդգծում է. «ÂÛոխգործակցության շնորհիվ պրոֆեսորի հետ գիտական կապեր հաստատելու հնարավորություն է ընձեռվել նաÃý ֆակուլտետի այլ ուսանողների, որոնք իրենց դասախոսների Ãý օտարերկրյա մասնագետի ուղղորդմամբ գրում են որակյալ Ãý արժեքավոր գիտական աշխատանքներ»:
̸արիան մասնակցել է նաÃý Թիֆլիսում Ãý Վիեննայում կազմակերպվող միջազգային արբիտրաժի (Vis International moot-court on international arbitration), Նյուրնբերգի միջազգային քրեական իրավունքի վերաբերյալ (Nuremberg International moot-court on International criminal law) դատախաղերին, ինչպես նաÃý աշխարհում ամենամեծ դատախաղ-մրցույթին՝ Ջեսափին (Jessup International moot-court on International Public Law)՝ թիմի հետ գրանցելով բարձր միավորներ:
Հատկանշական է, որ մասնակցելով նմանօրինակ մրցույթների՝ լավագույն ուսանողը հասանելիություն է ձեռք&²Բú²õ±è;բերել ոլորտի՝ բարձր վարկանիշ ունեցող գիտական մի շարք ամսագրերի՝ այդկերպ նպաստելով ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության էլեկտրոնային գրականության ստեղծման Ãý հարստացման աշխատանքներին:
Նպատակակետին հասնելու «պայքարում» ԵՊՀ կրթությունը դառնում է հաղթանակի գրավական, որն ուղեկցում է լավագույնի կոչմանը ձգտող ուսանողին:
Դեպի նոր ձեռքբերումներ տանող ճանապարհին ̸արիան հանդիպել է խոչընդոտների, որոնք, նրա խոսքով, հաղթահարվել են գիտելիքների շնորհիվ:
Անդրադառնալով իր կայացման գործում համալսարանի դերակատարմանը՝ լավագույն ուսանողը փաստում է. «ԵՊՀ-ն&²Բú²õ±è;առանցքային&²Բú²õ±è;նշանակություն ունի ոչ միայն գիտակրթական ոլորտում, այլÃý կյանքի տարբեր բնագավառներում հաջողություններ գրանցելու հարցում, ուստի չեմ վարանի ասել, որ գրանցածս ձեռքբերումները համալսարանի շնորհիվ են: Լիահույս եմ՝ տարիներ անց ինքս կկարողանամ նպաստել համալսարանի զարգացմանը…»: