May 24, 2023 | 12:59
Education
Student
Guide: Who can get a diploma with honour?
ԵՊՀ-ում գերազանցության դիպլոմ տրվում է ամփոփիչ ատեստավորումը (ավարտական աշխատանքի Ãý մագիստրոսական թեզի պաշտպանությունները) «գերազանց» (18, 19, 20) գնահատականով հանձնած այն շրջանավարտներին, որոնք ապահովել են միջին որակական գնահատականի (ՄՈԳ) առավելագույն արժեքի 90%-ը (18 Ãý ավելի):
Ավարտական աշխատանքի Ãý մագիստրոսական թեզի պաշտպանության արդյունքները գնահատվում են «գերազանց», «լավ», «բավարար» կամ «անբավարար»: Գնահատականները հայտարարվում են նույն օրը` ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նիստի արձանագրությունը կազմելուց հետո` մեկ ժամվա ընթացքում:
Հիմք ընդունելով ավարտական աշխատանքի Ãý մագիստրոսական թեզի պաշտպանության դրական արդյունքների վերաբերյալ արձանագրությունը՝ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը կայացնում է որոշում շրջանավարտին համապատասխան որակավորում շնորհելու Ãý նրան բարձրագույն կրթության դիպլոմ տալու մասին: Բացասական («անբավարար» նաÃý «չներկայացած») արդյունքի դեպքում շրջանավարտին որակավորում չի շնորհվում Ãý բարձրագույն կրթության դիպլոմ չի տրվում:
Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կարգին կարելի է ծանոթանալ :