June 09, 2023 | 10:53
Education
Competitions
Student
"Being awarded the title of the best student is a unique motivation to achieve new victories". Jemma Aslanyan
Քաղաքագիտությունն ուսումնասիրում է ինչպես բուն քաղաքականության, այնպես էլ հասարակական կյանքի մյուս բնագավառներին առնչվող օրինաչափություններ։ ԵՊՀ քաղաքագիտության բաժնի ուսանող Ջեմմա Ասլանյանի համալսարանական յուրատեսակ ակտիվությունը դարձել է «ԵՊՀ լավագույն ուսանող-2023» մրցույթում հաղթելու գրավական:
Հետաքրքրված լինելով պատմությամբ Ãý քաղաքականությամբ՝ Ջեմման ընդունվել է ԵրÃýանի պետական համալսարան&²Բú²õ±è;Ãý&²Բú²õ±è;«կրթագիտական ճանապարհորդություն» կատարել միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:
«Ուսումնառության տարիներին ծանոթացել եմ միջազգային Ãý տարածաշրջանային քաղաքական գործընթացներին, բացահայտել դրանց առաջացման գիտական հիմքերը»,- մեզ հետ զրույցում մատնանշում է ԵՊՀ լավագույն ուսանողը Ãý հավելում. «Համալսարանական տարիներս գերհագեցած Ãý լիարժեք են դարձել նաÃý ԵՊՀ ուսանողական խորհրդի շնորհիվ»:
Հատկանշական է, որ առաջին կուրսից ներգրավվելով կառույցի տարաբնույթ ծրագրերում Ãý միջոցառումներում՝ հաճախ հենց Ջեմման է եղել դրանց նախաձեռնողը Ãý&²Բú²õ±è;կատարած անմնացորդ աշխատանքի համար ֆակուլտետի ÇëՒԽ-ի կողմից ավարտական կուրսում պարգÃýատրվել շնորհակալական մեդալով:
Ձգտելով մասնակցել նաÃý ֆակուլտետում կատարվող գիտահետազոտական աշխատանքներին` նա քանիցս հանդես է եկել թեմատիկ զեկուցումներով: Դրանցում նա անդրադարձել է քաղաքականության տեսության մեջ ժողովրդավարության հիմնախնդրին, մոտեցումներին ու հեռանկարներին: Ասում է` իր կատարած ուսումնասիրություններով նպատակ ունի ներդրում ունենալու մեր երկրում ժողովրդավարության զարգացման գործում: Որպես մասնագիտական ոլորտում կատարած առաջին քայլ նա մատնանշում է ՀՀ օրենսդիր մարմնում՝ Ազգային ժողովում աշխատելը:
«Ազգային ժողովում աշխատելիս ինձ մեծապես օժանդակում էին ֆակուլտետում ձեռք բերած գիտելիքներս, որոնք կարÃýորագույն հիմք են՝ ներգրավվելու պետության կառավարման աշխատանքներում Ãý գրանցելու հաջողություններ»,- ասում է ԵՊՀ լավագույն ուսանողը:
Ջեմմայի խոսքից պարզ է դառնում, որ իր գիտելիքների կիրառական նշանակությունը չի սահմանափակվում միայն նեղ մասնագիտական ոլորտով. համալսարանում ստացած համակողմանի կրթության շնորհիվ նա դարձել է Հարվարդի առցանց բիզնես դպրոցի շրջանակում կազմակերպվող դասընթացի մասնակից, զարգացրել շուկայագիտության Ãý կառավարման վերաբերյալ գիտելիքները Ãý գերազանցությամբ ավարտել դպրոցը:
Ամփոփելով խոսքը՝ նա նշում է, որ «ԵՊՀ լավագույն ուսանող-2023» մրցույթում գրանցած հաղթանակը Ãýս առանցքային դերակատարում է ունենալու իր սահմանած նպատակակետին հասնելու&²Բú²õ±è;համար:&²Բú²õ±è;