August 07, 2023 | 16:09
Education
Competitions
Student
From the winner of the International Chemistry Olympiad to the coach and the best student of 91ÊÓƵ. Interview with Artyom Petrosyan
Take your mind to a laboratory with flasks, magnetic stirrers, distillation apparatus, and equipment. Imagine that 91ÊÓƵ’s young researchers are conducting a series of studies aimed at the development of chemistry in Armenia and among them is Artyom Petrosyan, the winner of the "Best Student of 91ÊÓƵ-2023" competition. The best student spoke about his research and other topics related to chemistry.
Արտյոմը սովորել է Վանաձորի բնագիտամաթեմատիկական ուսուցմամբ «Էվրիկա» հատուկ դպրոցում, որտեղ ուսուցչուհին նրա մեջ արթնացրել է քիմիայի ուղղությամբ կրթությունը շարունակելու ցանկություն: Վերջինիս հորդորով նա որոշել է մասնակցել Քիմիայի դպրոցական օլիմպիադային, որտեղ գրանցելով բարձր արդյունքներ` ընդգրկվել է Հայաստանի միջազգային օլիմպիադայի թիմի կազմում։ Նա մասնակցել է Ստամբուլում կայացած Քիմիայի միջազգային Ãý ՄենդելեÃýյան օլիմպիադաներին, արժանացել բրոնզե մեդալների։ Հատկանշական է, որ ընդունվելով ԵՊՀ քիմիայի ֆակուլտետ՝ Արտյոմը հնարավորություն է ունեցել ընդգրկվելու օրերս Ցյուրիխում անցկացված Քիմիայի միջազգային 55-րդ օլիմպիադայի հայաստանյան թիմի մարզիչների կազմում, որոնց ջանքերի շնորհիվ մասնակիցները վերադարձել են ոսկե Ãý բրոնզե մեդալներով:
- Արտյո՛մ, դպրոցական տարիների Ձեր հաջողությունները հուշում են, որ ունեցել եք աշակերտական հագեցած առօրյա: Արդյո՞ք համալսարանում նույնքան ակտիվ եք:
- Այո՛, բավականին: Ըստ էության, համալսարանը հնարավորությունների մեծ հարթակ է, որը նպաստում է ոչ միայն մասնագիտական, այլÃý անձնական աճին: Ուսումնառության առաջին իսկ տարվանից մասնակցել եմ ուսանողական կառույցների կազմակերպած մի շարք միջոցառումների, գիտակրթական կապեր հաստատել տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, ձեռք բերել նոր գիտելիքներ: Հետաքրքիր է, որ երբ երկրորդ կուրսում դարձա Քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ, ինքս սկսեցի նախաձեռնել ու կազմակերպել այդօրինակ միջոցառումներ Ãý մյուս ուսանողների համար ստեղծել այն հնարավորությունները, որոնք ժամանակին ինձ էին ընձեռվում: Բացի վերոնշյալից, վերջին տարիներին Քիմիայի օլիմպիադան անցկացվում է համալսարանում, իսկ ֆակուլտետն ինձ հնարավորություն է տվել, որ ես էլ` որպես հանձնաժողովի անդամ, ներգրավվեմ օլիմպիադայի կազմակերպման աշխատանքներում:
Բացի ուսանողական ակտիվ կյանք վարելուց՝ ներգրավված եմ նաÃý ԵՊՀ օրգանական քիմիայի ամբիոնի գիտական խմբերից մեկի հետազոտական աշխատանքներում:
- Հատկապես գիտական խմբի կատարած ուսումնասիրություններում ներգրավվածությունն ի՞նչ դեր ունի Ձեզ համար:
- Ականատես լինելով լաբորատորիայում կատարվող գիտական բացահայտումներին՝ իմ մեջ բարձրացել է գիտության հանդեպ հետաքրքրությունը: Այստեղ ես հասկացել եմ, որ ուսանողական տարիներից հնարավոր է կատարել այնպիսի հետազոտություններ, որոնք կարող են էական դեր ունենալ ոլորտի զարգացման համար: Ինքս հեղինակել եմ գիտական հոդված, ինչպես նաÃý միջազգային ու տեղական գիտաժողովներում ներկայացրել եմ մի քանի թեզիսներ: Թե՛ հոդվածը, թե՛ թեզիսները կապված են օրգանական քիմիայի, մասնավորապես նոր նյութերի սինթեզի Ãý սինթեզի նոր մեթոդների մշակման հետ:
- Ո՞րն է սինթեզի նոր մեթոդների մշակման կարÃýորությունը
- Ոլորտի առաջընթացի համար օրգանական քիմիայում սինթեզի նոր մեթոդների մշակումը հիմնարար Ãý կենսական դեր է խաղում: Սա մեծ նշանակություն ունի հատկապես դեղերի հայտնաբերման, նյութագիտության Ãý այլ ոլորտներում: Բացի դրանից, ժամանակի ընթացքում առաջանում են քիմիական նոր «սպառնալիքներ», բնապահպանական խնդիրներ, իսկ սինթեզի ժամանակակից մեթոդները ձգտում են նվազագույնի հասցնել վտանգավոր ռեակտիվների ու լուծիչների օգտագործումը Ãý նպաստել էկոլոգիապես մաքուր միջավայրի ապահովմանը: Լիահույս եմ, որ իմ առաջարկած մեթոդները հետագայում կունենան իրենց կարÃýոր դերակատարումը ոչ միայն մեր, այլÃý մի շարք այլ երկրների համար:
- ԵՊՀ-ին տված Ձեր նախորդ հարցազրույցում նշել էիք, որ քիմիան բնությանը նմանվելու Ãý նրա պես ստեղծարար լինելու փորձ է: Վերջին տարիներին քիմիան ենթարկվել է տարբեր փոփոխությունների. արդյոք փոփոխվել են նաÃý Ձեր պատկերացումներն ու մոտեցումները՝ կապված գիտության այս ոլորտի հետ:
- Այո՛, քիմիան իսկապես շատ արագ փոփոխվող Ãý զարգացող գիտություն է: Հատկապես վերջին տարիներին տարբեր կերպերով ոլորտ են «ներմուծվում» արհեստական բանականությունը Ãý մեքենայական ուսուցումը: Բացի դրանից, հայտնվել են նոր գերժամանակակից սարքեր, որոնք սկսել են փոխարինել հին սերնդի մի քանի սարքերի համալիրների։ Զարգացման այս եռուզեռի մեջ դժվար է չփոխել պատկերացումները. մինչ վերջերս կարծում էի, որ կմասնագիտանամ փորձարարական օրգանական քիմիայի բնագավառում, իսկ այժմ առավելապես գրավում է համակարգչային քիմիան: Այս է պատճառը, որ ոլորտում ի հայտ եկող նորությունները բաց չթողնելու համար, բացի ֆակուլտետի գիտնականների հետ սերտ համագործակցելուց, մշտապես կարդում եմ նաÃý առաջատար պարբերականներում հրապարակվող հոդվածները: Ըստ էության, պարբերականներին հետÃýելը կարÃýոր է բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են գիտությամբ զբաղվելուն:
- Իսկ ի՞նչ դեր ունի մեքենայական ուսուցումը քիմիայի ոլորտում:
- Մինչ 2000-ականները, երբ չկային մշակված համակարգչային մեթոդներ, մեծածավալ տվյալների վերլուծումը գրեթե անհնար էր. շատ հետազոտություններ իրականացվում էին միայն փորձնական ճանապարհներով, Ãý բավականին երկար ժամանակ էր պահանջվում։ Դարասկզբից սկսած, երբ համակարգչային հնարավորությունները սկսեցին թույլ տալ իրականացնել տարբեր հաշվարկներ՝ կապված նյութերի հատկությունների հետ, հետազոտության մեթոդները ենթարկվեցին փոփոխությունների, Ãý տվյալների վերլուծությունն սկսեց ավելի արագ կատարվել։ Կարելի է ասել, մեքենայական ուսուցումը քիմիայում օգտագործվում է որպես հավելյալ գործիք՝ նյութերի Ãý մի շարք գործընթացների հատկությունների կանխատեսման Ãý ուսումնասիրման համար։ Այսօր դրա դերն ընդգծված կերպով երÃýում է դեղաբանության ոլորտում։
- Նշեցիք, որ գիտության վերջին զարգացումներից տեղյակ լինելու համար կարÃýոր է առաջատար պարբերականներին հետÃýելը: Դուք՝ որպես ՀՀ Ãý ԵՊՀ լավագույն ուսանող, քիմիայի ոլորտն ընտրած ուսանողներին գիտական ի՞նչ պարբերականներ կամ մասնագիտական գրքեր խորհուրդ կտաք կարդալ:
- Ըստ էության, «Scopus» գիտական շտեմարանում զետեղված են թեմատիկ Ãý բարձր վարկանիշ ունեցող պարբերականներ, որոնց հետÃýելով՝ ոլորտով հետաքրքրվողներին հնարավորություն կտրվի քաջատեղյակ լինելու քիմիային առնչվող մի շարք բացահայտումներին: Գրքերից խորհուրդ կտամ կարդալ Ջոնաթան Քլեյդենի, Նիկ Գրիվզի Ãý Ստյուարտ Çëւորենի հեղինակած «Օրգանական քիմիա» գիրքը: