March 06, 2024 | 15:30
Research
Publications and scientific journals
Student
Association of Young Researchers to contribute to quality improvement in students’ research studies
At 91ÊÓƵ, on the initiative of the third-year students from the Faculty of International Relations, the start of the Association of Young Researchers was announced.
Երիտասարդ հետազոտողների ասոցիացիան նպատակ ունի զարգացնելու ուսանողների հետազոտական, ինչպես նաÃý վերլուծական հմտություններն ու ունակությունները՝ հնարավորություն տալով ներկայացնելու սեփական հետազոտական աշխատանքները Ãý բուհական դասընթացներից դուրս շփվելու ոլորտի առաջատար մասնագետների հետ։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պ․գ․թ․, դոցենտ ÁÂիգրան Եփրեմյանը, ընդգծելով ուսանողական այսօրինակ նախաձեռնությունների կարÃýորությունը, ասաց․ «Այս նախաձեռնությունը կարÃýոր է ոչ միայն ուսանողների ինքնակազմակերպման Ãý համատեղ աշխատանքներ կատարելու, այլÃý հետազոտական հմտությունների զարգացման առումով, քանի որ ուսանողը հետագայում գիտելիք «սպառողից» վերածվելու է գիտելիք «արտադրողի» Ãý «տարածողի»»։
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ Գոռ Պետրոսյանը, արժÃýորելով ուսանողների մտահղացումը, նշեց, որ նրանց համար սա լուրջ մարտահրավեր է, Ãý ուսանողներն իրենց սահմանած նպատակներն իրագործելու համար մեծ ջանքեր պետք է գործադրեն։
Խոսքն ուղղելով ուսանողներին՝ Գոռ Պետրոսյանն ընդգծեց․ «Դուք փորձում եք նոր հարթության վրա բերել ուսանողական մասնագիտական երկխոսությունը՝ դրան տալով նոր որակ։ Սա փաստում է այն մասին, որ համալսարանի ուսանողների շրջանում&²Բú²õ±è;գիտելիքը նոր մեթոդներով&²Բú²õ±è;մատուցելու պահանջ կա»։
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների Ãý դիվանագիտության ամբիոնի վարիչ, պ․գ․թ․, դոցենտ Ժակ ̸անուկյանը վստահեցրեց, որ ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը պատրաստ է աջակցելու ուսանողների նախաձեռնությանը։
Երիտասարդ հետազոտողների ասոցիացիան նաÃý ստեղծել է ուսանողների հոդվածների ստուգմամբ զբաղվող հանձնաժողով, որի կազմում ուսանողներ են, սակայն նախատեսվում է նաÃý համագործակցել պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ՝ աշխատանքներին մասնագիտական նոր որակ հաղորդելու նպատակով։
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները հնարավորություն ունեն իրենց հետազոտական աշխատանքներն ուղարկելու ayresearchers.team@gmail.com էլհասցեին։
Հետազոտական աշխատանքները պետք է համապատասխանեն մի շարք չափորոշիչների՝ լինեն պարզ, ճշգրիտ, անկողմնակալ, պարունակեն բավարար մանրամասներ այլ հետազոտողների համար, ունենան երկիմաստությունից զերծ բովանդակություն։
Երիտասարդ հետազոտողների ասոցիացիայի գործունեությանն ու ընձեռած հնարավորություններին հնարավոր է ծանոթանալ՝ այցելելով կայքէջ, որի առանձին ենթաբաժնում ասոցիացիայի գործունեությունը ներկայացնելու նպատակով կազմակերպվելու են նաÃý առցանց ձÃýաչափով տարբեր քննարկումներ՝ միջազգային հարաբերությունների, քաղաքագիտության ու հանրային կառավարմանը վերաբերող թեմաների շուրջ։
Երիտասարդ հետազոտողների ասոցիացիան նպատակ ունի նաÃý համալսարանական դասաժամերից դուրս ուսանողների համար հանդիպումներ կազմակերպելու դասախոսների հետ Ãý քննարկելու հետազոտական աշխատանքներին առնչվող հարցեր։ Երիտասարդ հետազոտողների ասոցիացիան գործակցում է նաÃý ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հետ։&²Բú²õ±è;Ասոցիացիայի նախաձեռնողները հույս ունեն, որ հետագայում կընդլայնեն ոլորտը՝ բացի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներից ներգրավելով նաÃý այլ ֆակուլտետների ուսանողների Ãý դասախոսների։
Նշենք, որ միջոցառմանը ներկա էին նաÃý ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ Ãý այլ հյուրեր։


